Դամասկոսը ՄԱԿ-ին ուղղված բողոքում երկուշաբթի օրն ասել է, որ Սիրիայում «զինված ահաբեկչական խմբերը» զենք են ստացել Լիբանանի իրենց աջակիցներից:
The Jerusalem Post-ի փոխանցմամբ` ՄԱԿ-ում Սիրիայի դեսպանը նամակ է հղել Սիրիայի Անվտանգության խորհրդին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին` ասելով, որ փորձագետները, պաշտոնյաները և դիտորդները միաձայն պնդում են, որ Սիրիա զենք է բերվում սահմանակից պետություններից` նաև Լիբանանից:
Դեսպանը նաև ասել է, որ Սիրիայի ապստամբներին զենքը տրամադրել են Լիբանանի քաղաքական ուժերը, որոնք կապ ունեն արտասահմանից ֆինանսավորում ստացող ահաբեկչական խմբերի հետ:
Դեռևս հստակ չէ, թե որ երկրները կամ Լիբանանի քաղաքական որ ուժերն են զինում Սիրիայի ապստամբներին:











































