Շաբաթ օրը «Հրապարակ»-ի խմբագրություն դիմած մի քաղաքացի պատմել է, որ ոստիկանության Կենտրոն-Նորք-Մարաշ Քննչական բաժանմունքին կից անձնագրային բաժին ցերեկը մարզից մի ավտոբուս մարդ են բերել` հավանաբար գրանցելու համար:
«Ավտոբուսի վրա գրված է եղել` «Երևան», ինչից ենթադրել են, որ այն մարզից է: Ավտոբուսում հիմնականում տատիկ-պապիկներ են եղել,- հավելում է թերթը:










































