Գերմանական ավտոարտադրող BMW ընկերությունն ամբողջ աշխարհով մեկ հետ է կանչում 1,3 մլն ավտոմեքենա՝ մարտկոցի հետ հնարավոր խնդիրների հետևանքով, որոնք առանձին դեպքերում կարող են բռնկման պատճառ դառնալ:
Խոսքը 5-րդ և 6-րդ սերիայի ավտոմեքենաների մասին է, որոնք թողարկվել են 2003-2010 թթ. ընթացքում:
Ընկերությունն արդեն հայտարարել է, որ մինչ օրս հայտնի են ինը նման դեպքեր: Վարորդներն իրենց ավտոմեքենան պետք է տան պաշտոնական ներկայացուցչին՝ անսարքությունը վերացնելու համար:
BMW–ն հայտարարում է, որ ստուգումն անվճար է լինելու և կտևի 30 րոպե:
Այս ամսում՝ ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր 2011 թ. ունեցած ռեկորդային շահույթի մասին: Ընկերության շահույթն աճել է 51 %-ով` հասնելով 4,9 մլրդ եվրոյի: Ավտոմեքենաների վաճառքն աճել է 14 %-ով:











































