ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիք Չեյնին, 20 ամիս շարունակ դոնորական օրգանի սպասելուց հետո, շաբաթ օրը ենթարկվել է սրտի վիրահատության:
Daily Mail-ը հաղորդում է, որ 71-ամյա Չեյնին երկար ժամանակ տառապել է սրտային հիվանդություններից։ Նա ենթարկվել է սրտամկանի մի քանի կաթվածների` նախքան առեղծվածային դոնորից նոր օրգան ստանալը:
Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը շաբաթ գիշերն արդեն ապաքինվում էր Վիրջինիայի Inova Fairfax հիվանդանոցում:
Նրա օգնական Կառա Ահերն ասել է, որ չնայած նախկին փոխնախագահն ու նրա ընտանիքը չգիտեն, թե ով է եղել դոնորը, բայց հավերժ երախտապարտ կլինեն:











































