Իտալիայի A Սերիայի առաջնության հերթական տուրում «Ֆիորենտիան»
Ֆլորենցիայում հյուրընկալեց «Բարի»-ին. մինչ այս հանդիպումը՝ «Ֆիորենտինան» վաստակել է ընդամենը 5 միավոր եւ գտնվում էր մրցաշարային աղուսակի վերջնամասում: Պարտության դեպքում պաշտոնից կարող էր զրկվել թիմի գլխավոր մարզիչ Սինիշա Միխայելովիչը: Սակայն Մարկո Դոնեդալի եւ Ալբերտո Ջիլարդինոյի խփած գնդակների շնորհիվ «Ֆիորենտինա»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց 2-1 կարեւոր հաղթանակ տանել եւ հույս պարգեւել գլխավոր մարզչին: