«Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին հայտնել է, որ պաշտպան Տիագո Սիլվան, ով վնասվածք է ստացել Իտալիայի առաջնության 29-րդ տուրի շրջանակներում սեփական հարկի տակ անցկացրած «Ռոմա»-ի հետ հանդիպմանը, բաց կթողնի մարտի 28-ին կայանալիք Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչի «Բարսելոնա»-ի հետ խաղը:
«Ես ռիսկի դիմեցի` թիմի մեկնարկային կազմում ընդգրկելով Տիագոյին: Ահա թե ինչ ստացվեց: Իմ սխալ որոշման արդյունքում նա բաց կթողնի «Բարսելոնա»-ի հետ խաղերը»,- հայտարարել է Ալլեգրին:
«Միլան»-ի պաշտոնական կայքի տեղեկացմամբ` բրազիլացի կենտրոնական պաշտպանը բաց կթողնի 1 ամիս և չի կարող մասնակցել «Բարսելոնա»-ի հետ կայանալիք երկու հանդիպումները:










































