Friday, 29 03 2024
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը

Անվտանգության հարցում մեր շահերը համընկնում են

Հարցազրույց` Ռազմավարական և միջազգային ուսումնասիրությունների վրացական հիմնադրամի նախագահ Ալեքսանդր Ռոնդելիի հետ



– Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հունվարի 22-ին այցելելու է Հայաստան: Ձեր կարծիքով, ո՞ն հարցերն են հատկապես կարևոր երկու պետությունների համար, հանդիպման ժամանակ ի՞նչ հարցեր կքննարկեն երկու պետությունների ղեկավարները:


 Կարծում եմ` նման թեմաները շատ են երկու հարևան երկրների և արդեն հարյուրավոր տարիներ կողք կողքի ապրած ժողովուրդների միջև: Կարելի է ասել` մեր ճակատագրերը խաչվել են: Եվ բնականաբար, երբ մենք դարձանք անկախ, ժամանակակից ժողովրդավարական պետություններ, մեր շահերը ավելի մոտեցան ու հիմա շատ հաճախ նաև համընկնում են: Ինձ թվում է ` քննարկվելու են տնտեսական համագործակցության հարցերը, մեր բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումը, և իհարկե կշոշափվեն նաև քաղաքական հարցեր, քանի որ Վրաստանը մի քիչ այլ արտաքին քաղաքականություն է վարում , Հայաստանն` այլ: Լինելով գործընկերներ` մենք պետք է միմյանց հայացքները հարգենք , ինչն էլ անում ենք վերջերս: Մենք հասկանում ենք մեր ունեցած առաջնահերթությունները, խնդիրներն ու մարտահրավերները: Կարծում եմ, որ բազում հարցեր կքննարկվեն, քանի որ երկրների առաջին դեմքերն են հանդիպելու: Այսպիսի հանդիպումները կխորացնեն մեր հարաբերությունները: Կարծում եմ նույնքան լավ կլինի, երբ ձեր նախագահը գա մեր երկիր:


– Ակնհայտ է, որ Հայաստանը ավելի ու ավելի է խորացնում հարաբերությունները Ռուսաստանի հետ, մինչ Վրաստանը` ԵՄ-ի և ԱՄՆ հետ: Ի՞նչ դեր կարող է Հայաստանը խաղալ Մոսկվայի և Թբիլիսիի միջև կայանալիք երկխոսության հարցում:


– Լավ դեր խաղալը միշտ էլ լավ է: Հայաստանն ունի այդ անելու ներուժը: Սկզբում դուք ասացիք, որ մենք տարբեր կողմեր ենք գնում: Բայց մենք մոտ հարևաններ ենք: Մենք պետք է համագործակցենք: Անվտանգության հարցում մեր շահերը համընկնում են: Ահա թե ինչու, թեև մեր արտաքին քաղաքականությունները տարբերվում են, մեր սկզբունքային շահերը համընկնում են:


– Անցյալ շաբաթ մենք տեղեկություն ստացանք, որ Ադրբեջանը շարունակում է փորձերը` ստանալու այն գազատարի վրացական հատվածը, որն իրականացնում է Հայաստանի գազամատակարարումը: Եթե Վրաստանը վաճառի գազատարի իր հատվածը Ադրբեջանին, դա չի՞ անդրադառնա Երևանի և Թիբիլիսիի հարաբերությունների վրա:


– Ես, ճիշտն ասած, տեղյակ չեմ այդ բանակցություններից, բայց նույնիսկ եթե նման բան պատահի, կպայմանավորվենք նաև, որ ոչ ոք իրավունք չունի գազամատակարարումը դադարեցնելու: Եթե նման համաձայնություն ստորագրվի, որոշակի նախապայմաններ կնշվեն, որոնք ընդունելի կլինեն բոլորի համար:


– Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու գրանցման հարցը, կարծում եք, կքննարկվի՞ նախագահների հանդիպման ժամանակ: Եվ ձեր կարծիքով, այդ հարցը լուծելի՞ է:


 – Գիտեք, դիվանագիտության մեջ միշտ կան գաղտնի պահվող հարցեր: Դա և՛ լավ է, և՛ վատ: Ես այս առումով ոչինչ չեմ կարող ասել: Կարծում եմ, որ բոլոր հարցերը, որ առնչություն ունեն մեր երկու պետություններին, հանդիպման ժամանակ կքննարկվեն, թեև հստակ չեմ կարող ասել:


 Հայ-թուրքական երկխոսության ձախողումից հետո նորից օրակարգ մտավ Բաքու-Թբիլիսի –Կարս երկաթգիծը և դարձավ քննարկումների թեմա. ինչպե՞ս եք գնահատում այդ փաստը, և ի՞նչ մասնակցություն կարող է ունենալ Հայաստանը այս ծրագրում:


– Յուրաքանչյուր ուղի հեռանկարներ է ստեղծում և՛ սոցիալական, և՛ տնտեսական զարգացման համար: Այնպես որ, այս ճանապարհը շահավետ է բոլորի համար: Ճանապարհը կառուցվում է, և կարծում եմ` Հայաստանն էլ միշտ կարող է օգտագործել այդ ճանապարհը: Ուղղակի Ղարաբաղի հարցը և հայ-թուրքական հարաբերությունների հարցը ազդում են տարածաշրջանի սոցիալ-տնտեսական կյանքի վրա: Սկզբունքորեն տարածաշրջանը պիտի հնարավորինս միասնական լինի: Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվելու են վաղ թե ուշ, մի օր դա կկատարվի: Երբ Ղարաբաղի հարցն էլ լուծվի, ավելի լավ վիճակ կտիրի տարածաշրջանում: Ուստի նոր ճանապարհների կառուցումը միայն դրական է բոլոր կողմերի համար:


 


 


 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում