Իրանի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: TREND-ի փոխանցմամբ, առավել մեծ ուշադրություն է դարձվել երկկողմ էներգետիկ նախագծերին և հատկապես Բուշեյրի ատոմակայանի կառուցմանն ու գործարկմանը: Մեդվեդևն ու Ահմադինեջադը կարևորել են նաև առաջիկայում իրանական միջուկային խնդրի շուրջ Ստամբուլում կայանալիք բանակցությունները և պայմանավորվել շարունակել խնդրի քննարկումները բազմակողմ ֆորմատներով: