Էրդողանը չի ցանկանում լինել իսլամական աշխարհի առաջնորդը: Այս մասին հայտարարել է հենց վարչապետը Քաթար ճամփորդության ընթացքում` լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ: Նա հերքել է Reuters-ի լրագրողի այն պնդումը, թե Էրդողանը ձգտում է դառնալ իսլամական աշխարհի առաջնորդը և շեշտել է, որ ծառայում է իր ժողովրդին: Նա նաև հերքել է մեկ այլ պնդում, որ Թուրքիան ջանքեր է գործադրում արաբական աշխարհում ունենալ այնպիսի դեր, ինչպիսին ունեցել է Եգիպտոսը: Էրդողանի կարծիքով, Թուրքիայի և արաբական երկրենրի տնտեսությունները լրացնում են իրար, Թուրքիան արաբական երկրներին նավթի դիմաց տրամադրում է տեխնոլոգիաներ: