«Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրությունների ստորագրումից հետո սկսված երկխոսությունը պետք է շարունակվի». ասված է գիտնականների, ինտելեկտուալների և նախկին գեներալների միավորող «Իմաստունների խորհուրդ» կազմակերպության հայտարարության մեջ: Այս մասին հաղորդում է news.az-ը` նշելով, որ հայտարարությունը տպագրվել է թուրքական Vatan օրաթերթում: Կազմակերպության անդամները առաջարկում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված հետևյալ քայլերն իրականացնել՝ բացել սահամնները քրիստոնեական տոների օրերին, հայ ուսանողներին կրթաթոշակներ հատկացնել թուրքական բուհերում սովորելու համար, այդ նույն բուհերում բացել հայոց լեզվի և գրականության ամբիոններ, Անին դարձնել մշակութային կենտրոն, և վերջապես հայկական ապրանքները թուրքական շուկայում ներկայացված լինելու հնարավորություն ստեղծել: «Իմաստունների խորհուրդ» կազմակերպությունը ղեկավարում է նախկին ծովակալ Սալիմ Դերվիշօղլուն, իսկ անդամներից են Թուրքիայի վճռաբեկ դատարանի նախագահ Սամի Սելջուկն ու նախկին դեսպան Իլքեր Տուրքմեն: