Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին (2008-2010) պետ Իլքեր Բաշբուղը ցուցմունքներ տալու նպատակով առաջին անգամ ներկայացել է դատարան:
Նա մեղադրվում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) վարկաբեկման գործընթացը կազմակերպելու մեջ: Բաշբուղի դեմ կազմված է 39 էջանոց մեղադրական:
Բաշբուղի հետ մեկտեղ Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 13-րդ դատարանեն ներկայացել նաև բանակի պաշտոնաթող գեներալներ Թունջեր Քըլընչը և Էրդալ Ջեյլանօղլուն:
Հիշեցնենք, որ Թուրքիայում Իլքեր Բաշբուղի դեմ հետաքննությունը սկսվել է հունվարի 2-ին, իսկ դրանից օրեր անց՝ հունվարի 6-ին, Բաշբուղը «զինված ահաբեկչական կազմակերպություն ղեկավարելու և գործող կառավարությանը տապալելու փորձ ձեռնարկելու» մեղադրանքով առնվեց կալանքի տակ:











































