ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ իր հաջորդ այցը Ռուսաստան տեղի ունենա իր երկրում նախագահական ընտրությունների ավարտից հետո: Այս մասին նա ասել է Սեուլում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ ունեցած հանդիպումից հետո:
«Իհարկե ես շատ կցանկանայի այցելել Սանկտ Պետերբուրգ, սակայն ցավում եմ, որ դա կլինի արդեն ընտրություններից հետո»,- մեջբերում է նրա խոսքերը RIA Novosti-ն:
Ավելի վաղ ՌԴ նախագահն իր և երկրի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի անունից Օբամային հրավիրել էր այցելել Սանկտ Պետերբուրգ:
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2012 թ. նոյեմբերին:










































