Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Արդի Հայաստանի Հանրապետութեան դիւանագիտութիւնը եւ Արցախեան խնդիրը

Արդի անկախ Հայաստանի Հանրապետութեան Արցախեան խնդրին եւ ընդհանրապէս Հայկական Հարցին վերաբերեալ դիւանագիտութիւնը դիտելով, անխուսափելիօրէն հանգում ենք այն եզրակացութեանը, որ այս դիւանագիտութիւնը բաւականաչափ անհետեւողական, կրաւորական եւ, ընդհանուր առմամբ, ոչ ձեռնհաս է:

Նկատի առնելով որ ներկայումս Հայաստանի արտաքին քաղաքականութեան համար ամէնահրատապ խնդիրը Արցախեանն է, կը սեւեռենք մեր ուշադրութիւնը հենց այդ խնդրի արդար, այսինքն հայանպաստ լուծման վրայ: Պիտի նշենք, որ մինչեւ այժմ Հայաստանի դիւանագիտութիւնը չկարողացաւ ԵԱՀԿի «Մինսկի խմբի» ոլորտներում վարուող բանակցութիւնների մէջ ներառել տալ արցախեան կողմը, հակառակ այդ ներառման անհրաժեշտութեան վերաբերեալ նրա բոլոր յայտարարութիւններին: Յաջորդ թոյլ կէտը` Արցախի Հանրապետութեան պետական անկախութեան պաշտօնական ճանաչման բացակայութիւնը, նոյնիսկ հենց Հայաստանի Հանրապետութեան կողմից: Վերջերս նրա ղեկավար դէմքերից յաճախ լսուող յայտարարութիւնը` այդ ճանաչման կարելիութեան մասին Ադրբեջանի կողմից պատերազմ վերսկսելու պարագայում, երեւում է բաւական տարօրինակ, եթէ ոչ անհեթեթ: Այդպիսի տարօրինակ տրամաբանութիւնից հետեւում է որ Հայաստանի կառավարութիւնը պատրաստ կը լինէր Ադրբեջանի հետ խաղաղութեան պայմանագրի կնքման փօխարէն Արցախի անկախութեան ճանաչումից հրաժարուելու կամ այլ ծանրակշիռ զիջումներ, նաեւ տարածքային, անելու:

Ցաւօք սրտի մինչեւ օրս Հայաստանի Հանրապետութեան ղեկավարութիւնը վարում է Արցախեան խնդրի շուրջ վերեւում նշուած թերի ու կրաւորական քաղաքականութիւնը: Թէեւ վերջին ժամանակներում դրա մէջ որոշ առաջընթաց է նշմարւում` այսօր, ի տարբերութիւն նախկին արտգործնախարար Ոսկանեանի օրերին, այլեւս չի խօսւում «գրաւուած» «ադրբեջանական» տարածքների մասին, սակայն այս առաջընթացը լիակատար կամ գոնէ գոհացուցիչ լինելուց բաւական հեռու է մնում: Այսօր Հայաստանի ղեկավար դէմքերը, ի մասնաւորի ներկայ արտգործնախարար Նալբանդեանը, նկատի առնելով Արցախի ազատագրուած (նախկին ԼՂԻՄ-ի դուրս գտնուող) շրջանները, խօսում են Արցախի շուրջ սոսկ «անվտանգութեան գոտու» մասին եւ ըստ երեւույթին պատրաստ կը լինէին այդ տարածքները կամ նրանց որոշ մասը զիջել Ադրբեջանին` որպէս նրա հետ խաղաղութեան պայմանագրի կնքման գինը: Վերջերս այդ ուղղութեամբ աներկիմաստ ակնարկութիւն է կատարել նոյնիսկ Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սէրժ Սարգսեանը` Արցախում տեղի ունեցած զօրավարժութիւնների աւարտին նուիրուած նրա հանդիսաւոր ելոյթում: Կարծում եմ, որ նման մօտեցումը Հայաստանի ղեկավար դէմքերի կողմից խնդրի էութեան թիւրըմբռնման վկայութիւններն են: Այդպիսի յայտարարութիւնները արւում են այն

ժամանակ երբ Ադրբեջանը հայկական բուն տարածքի խոշոր մասերը գրաւման տակ է պահում` Նախիջեւանի մարզը եւ ամբողջ Յիւսիսային Արցախը, իսկ վերջինի Շահումեանի շրջանի կարեւոր մասը` Մռովսարի լեռնաշղթայից յիւսիս ընկած, ինչպէս բոլորիս համար յայտնի է, Արցախի Հանրապետութեան կողմից որպէս նրա անբաժանելի մի մասը արձանագրուած է: Բացի դրանից Ադրբեջանը բռնագրաւուած է պահում Արցախի Հանրապետութեան (նոյնիսկ դեռ ԼՂԻՄ-ին պատկանող) տարածքները` Մարտակերտի եւ Մարտունու շրջանների արեւելեան մասերը: Ադրբեջանից այդ բոլոր տարածքները ետ պահանջելուց փօխարէն Հայաստանի ներկայ իշխանութիւնը իր պատրաստակամութիւն է յայտնում, ազատագրուած հայկական հողի մի մասը զիջելու մասին: Այնպիսի մի գործելակերպ բոլորովին անընդունելի է: Արդի Հայաստանի դիւանագիտութեան գործունէութեան նման անհետեւողականութեան եւ նոյնիսկ անհեթեթութեան մասին վերջերս Համացանցի միջոցաւ լոյս է տեսել շատ դիպուկ եւ բովանդակալից մի վերլուծութիւն` «Հայկական Հարցն այսօր», նրա հեղինակը` քաղաքական գիտութիւնների դոկտոր Արմէն Այւազեանն է (տես` http://www.ardarutyun.org/?p=3580 , նաեւ http://www.ardarutyun.org/?p=3652 ): Այս վերլուծութեան մէջ նա արդարացի կերպով նշում է, որ նախկին ԼՂԻՄ-ի շուրջ ազատագրուած բոլոր տարածքները, հնագոյն բուն հայկական հողերի անբաժանելի մասերը լինելով, հենց որպէս սրանք եւ ոչ որպէս սոսկ «անվտանգութեան գոտի» պիտի դիտուէն Հայաստանի ներկայ պետութեան, նրա ղեկավար մարմինների ու դէմքերի կողմից: Իւրաքանչիւր այլ մօտեցում Հայ Դատի դաւաճանութեան համազօր կը լինէր: Իմ կողմից աւելացնեմ որ հայկական դիւանագիտութեան պատճառաբանութիւնը այդ հարցում հետեւեալը պիտի լինի` ազատագրուած բոլոր տարածքները բուն հայկական հողերն են եւ հենց այդ պատճառով չպիտի «վերադարձուեն» Ադրբեջանին:

Իր անվճռականութիւնը Արցախեան խնդրի արդար, այսինքն հայանպաստ լուծման ոլորտում ներկայ Հայաստանի դիւանագիտութիւնը փորձում է արդարացնել իր «միջազգային հանրութեան կարծիքին» հանդէպ ակնածանքի անհրաժեշտութեամբ: Այստեղ ամէնայն յստակութեամբ պիտի նշեմ որ նման խօր յարգանքը այդ վերացական մի երեւոյթի, մի զուտ քմայաճոյական տեսական հասկացութեան հանդէպ մէծագոյն կերպով չափազանցուած է: Իրականութեան մէջ այդ այսպէս կոչուած «միջազգային հանրութեան կարծիքը», ինչպէս նաեւ «միջազգային հանրութիւնը» ինքը գոյութիւն չունեն: Նրանք ցնորք ու պատրանք են, մի հսկայ միտումնաւոր մոլորեցում այս աշխարհի որոշ ուժերի կողմից:
Կան միայն տարբեր ազգերի, պետութիւնների եւ մանաւանդ գերպետութիւնների ու գերազգային ուժային կենտրոնների շահերը, որոնք համաշխարհային քաղաքական խաղի եւ պայքարի ոլորտի մէջ են ընդգրկուած: Իսկ այդ ընդհանուր խաղի ու պայքարի արդիւնքների, այդ համաշխարհային քաղաքական թատրոնի իրաւաբանական ձեւաւորումը եւ ձեւակերպումը կատարւում է, նախ եւ առաջ եւ միշտ, միայն ու միայն ուժի օրէնքի համաձայն: Այդ իրականութեան մի վառ օրինակն եւ ապացոյցն է` Իսրայէլի քաղաքականութիւնը եւ նրա ընկալումը հենց այդ «միջազգային հանրութեան կարծիքի» կողմից: Չնայած ու հակառակ ՄԱԿի բոլոր վճիռների եւ որոշումների, միջազգային այլ կոնվենցիաների, հետապնդում է
այդ պետութիւնը համառօրէն եւ հետեւողական նրա ազգային ու պետական շահերը եւ նրա այդ կոնվենցիաների բազմաթիւ ու բազմամեայ խախտումների համար «միջազգային հանրութեան» կողմից ոչ մի կերպ չի պատժւում: Ընդհակառակը, նա գնալով վայելում է նրա համառ եւ հետեւողական քաղաքականութեան պտուղները: Արդէն մի քանի տասնամեակներ ի վեր որ նա ապօրինի կերպով տիրացած է խոշոր ծաւալի սէփական միջուկային զէնքերի, եւ այդ փաստը լռելեայն ընդունուած է «միջազգային կարծիքի» կողմից: Իսկ վերջին վառ ապացոյցը` ԱՄՆ-ի կողմից Յորդանան գէտի արեւմտեան ափին վրայ եւ Երուսաղէմի արեւելեան մասում իսրայէլական շինարարական գործունէութեան արգելքից պաշտօնապէս հրաժարուէլն է:

Միւս կարեւոր մի կէտ` Հայաստանի շրջափակման հարցն է: Համոզուած եմ որ ամէն գնով չէ որ թրքական սահմանը պիտի բացուի` եթէ նոյնիսկ ամէնածանր 1990-ական թուականներին Հայաստանը կարողացաւ այդ մասնակի շրջափակմանը դիմանալ, դաշնակից Ռուսաստանի եւ բարեկամ Իրանի հետ կապը պահպանելով, ապա այժմեան շատ աւելի հեշտ ու բարենպաստ պայմանների մէջ այս ռազմավարական առանցքի գոյութիւնը աւելի քան բաւարար է Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների գոյատեւման եւ զարգացման համար: Աւելին, Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ սահմանների բանալը հայկական ներկայ երկու պետութիւնների համար միայն վտանգ ու սպառնալիք կը բերէր` բոլոր տեսակէտներից: Այն փաստը որ Թուրքիայի հետ «յարաբերութիւնների բնականոնացման» պայմանագրի կնքումը ձախողուեց, ես գնահատում եմ որպէս դրական մի եղելութիւն, բայց այդ ձախողման բացասական փորձից հայկական դիւանագիտութիւնը պէտք էր հեռատեսօրէն խուսափած լինէր, նկատի առնելով այն պարզ հանգամանքը որ ոխերիմ մի թշնամու հետ որեւէ բանակցութիւններ վարել սկզբունքօրէն անիմաստ է, եթէ նրանք ուժի առաւելութեան դիրքից չեն կատարւում:

Վերադառնալով Արցախեան խնդրին, ներքեւում առաջարկում եմ մի շարք փաստարկներ, որոնք իմ կարծիքով պիտի օգտակար լինեն արդի եւ ապագայ հայկական դիւանագիտութեան եւ, ընդհանուր առմամբ, Հայաստանի ռազմավարական մտածելակերպի տէր քաղաքական վերնախաւի համար` ի նպաստ այս հրատապ խնդրի արդար լուծմանը:
1. Ազատագրուած տարածքների մասին այդ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքից դուրս գտնուող շրջանները իրականում բուն հայկական հողերն են, հին հայկական Արցախ նահանգի անբաժանելի մասերն են, հետեւաբար այդ հողի ոչ մի թիզ թոյլատրելի չէ «վերադարձնել» Ադրբեջանին: Նրանք ազատագրուած են Հայ ազատամարտիկի սուրբ արեան գնով, ուստի նրանց «վերադարձը» Ադրբեջանին կը նշանակէր այդ սրբազան Հայ արեան, Հայ ժողովրդի լաւագոյն զաւակների կողմից տրուած բազմաթիւ զոհերի գործի եւ յիշատակի դաւաճանութիւն: Բացի դրանից, զուտ ռազմավարական տեսակէտից դիտուած այդ տարածքները հանդիսանում են անգնահատելի կարեւորութիւն ՛ նրանք ապահովում են ներկայ Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների բնական
հողային ամբողջականութիւնն ու յաղորդակցուածութիւնը, որը սույն ներկայ երկու հայկական պետութիւնների ինչպէս աշխարհառազմավարական անվտանգութեան, այնպէս էլ նրանց յետագայ միացման համար խիստ անհրաժեշտ է:
Ներկայ Արցախի Հանրապետութեան տարածքը, վերոնշեալ ազատագրուած շրջանները ներառյալ, չէ հանդիսանում բուն հայկական Արգախի տարածքային ամբողջականութիւնը ՛ դուրս են մնում Մարտունու եւ Մարդակերտի շրջանների արեւելյան մասերը եւ Շահումեանի շրջանը, որոնք ներկայումս բռնագրաւուած են Ադրբեջանի կողմից: Նույնն է իրավիճակը ամբողջ Յիւսիսային Արցախի ՛ Խանլարի, Դաշքեսանի, Կեդաբեկի (Գէտաբակի), Գանձակի, Շամքորի, Թովուզի, Աղստաֆայի (Աղստեւի) շրջանների (վերջին երեքի Կուր գէտի սահմանով): Այդ տարածքները յետագայում նոյնպէս պիտի ազատագրուէն Ադրբեջանի լծից ու միացուէն Արցախին (Հայաստանին): Նոյնն է վերաբերում նաեւ Նախիջեւանի մարզին: Նման, պատմական առումով արդար հայանպաստ յետագայ աշխարհաքաղաքական զարգացումը հնարաւոր չէ լինի, եթէ նշուած արդէն ազատագրուած տարածքները կամ նոյնիսկ նրանց որեւէ մասը «վերադարձուեն» Ադրբեջանին: Իսկ Նախիջեւանի ներկայ ադրբեջանական պատկանելիութիւնը ինչպէս նաեւ Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանի միջեւ արդի պետական սահմանը Սեւանի լեռնաշղթայով աշխարհառազմավարական տեսակէտից Հայաստանի համար խիստ վտանգաւոր է:

2. Ազատագրուած տարածքները եւ նախքին ԼՂԻՄ-ի տարածքը ազերի փախստականների վերադարձի մասին Ադրբեջանի պահանջի դիմաց հայկական կողմը պիտի հակադրի Հայ փախստականների դէպի Շահումեան, Խանլար, Գանձակ, Նախիջեւան վերադարձի արդար պահանջը: Պարզ է որ ադրբեջանական կողմը նման պահանջը չընդունի, դրանով վերոնշեալ ադրբեջանական պահանջը չեզօքացուի` ինչպէս հայկական կողմի, այնպէս էլ «միջազգային կարծիքի» հանդէպ: Իսկ ազատագրուած արցախեան տարածքների Ադրբեջանին «վերադարձնելու» պահանջին դիմաց հայկական կողմը պիտի հակադրի իր արդար պահանջը` ներկայումս գրաւման տակ գտնուող Շահումեանի, Մարտակերտի եւ Մարտունու շրջանների մասերի, ինչպէս նաեւ ամբողջ Յիւսիսային Արցախի եւ Նախիջեւանի մարզի վերադարձը Հայաստանին` նոյն ազդեցութեամբ:

3. Հայաստանի Հանրապետութիւնը պիտի պաշտօնապէս հեռանայ Ադրբեջանի հետ Արցախի հարցին վերաբերեալ բանակցութիւններից եւ տեղը տայ Արցախի Հանրապետութեան պատուիրակութեանը, քանի որ պատերազմը եղել է Ադրբեջանի եւ Արցախի եւ ոչ թէ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ: Եթէ Ադրբեջանը չհամաձայնուի, հետեւաբար հենց Ադրբեջանը արդար եւ կառուցողական բանակցութիուններին խոչընդոտ է hանդիսանում եւ ոչ թէ հայկական կողմը:

4. Հայաստանի Հանրապետութիւնը պիտի անյապաղ պաշտօնապէս ճանաչի Արցախի Հանրապետութեան պետական անկախութիւնը: Նախադէպերը առայժմ բաւական բազմաթիւ եւ պերճախօս են` Էրիտրէայի անկախացումը Եթովպիայից,
Քոսովոյի անկախացումը Սերբիայից, ինչպէս նաեւ Հարավսլաւիայի, Չեխոսլովակիայի, Խորհուրդային Միութեան փլուզումը, նշուած անցեալում միջազգայնօրէն ճանաչուած նախկին պետութիւնների աւերակների վրայ նորանկախ բազմաթիւ պետութիւնների ստեղծումը: Այդ նորանկախ
պետութիւնները արդէն ճանաչուած են աշխարհի գրեթէ բոլոր պետութիւնների կողմից, այդ անժխտելի փաստը վկայում է որ ժողովուրդների ինքնորոշման իրաւունքը երկրների տարածքային ամբողջականութեան եւ նրանց պետական սահմանների անձեռնմխելիութեան սկզբունքի դիմաց գերադաս է: Արցախի
Հանրապետութեան անկախութեան ճանաչման համար ամէնաթարմ եւ ակնյայտ նախադէպը հանդիսանում է առայժմ Քոսովոյի անկախութեան ճանաչումը ԱՄՆ-ի եւ Եւրոմիութեան կարեւորագոյն մի շարք պետութիւնների, ինչպէս նաեւ Հաագայի Միջազգային Դատարանի կողմից:

Արցախի Հանրապետութեան պետական անկախութեան պաշտօպէս չճանաչուիլը Հայաստանի կողմից միայն սնուցում է Ադրբեջանի եւ Թուրքիայի յոյսերը հայկական զիջումների վերաբերեալ եւ հրահրում է նրանց Հայաստանի եւ Արցախի վրայ իրենց ճնշումը ուժեղացնելու:

5. Հայկական կողմը ՛ թէ Հայաստանի Հանրապետութեան, թէ Արցախի Հանրապետութեան կառավարութիւնը պիտի քաջ յիշեն, որ թէ Ադրբեջանն, թէ Թուրքիան Հայ ժողովուրդի եւ հայկական պետականութեան դարաւոր եւ չարագոյն ոխերիմ թշնամիներն են, որոնց հետ որեւէ բանակցութիւններ հայկական կողմին ոչ մի օգուտ չեն կարող բերել, ընդհառակը ՛ միայն վնաս: Դրան վառ եւ թարմ ապացոյցներն են ՛ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցութիւնների ընթացքում («ֆուտբոլային դիւանագիտութեան» միջոցաւ) կայացած պայմանագրի ակնյայտ ձախողումն եւ Արցախեան խնդրի շուրջ վարուող բազմամեայ ապարդիւն բանակցութիւնների փաստը: Յայտնի թուրք ասացուածք-իմաստութիւնը յայտարարում է ՛ «Հողը չի տրւում, հողը առնւու՛մ է»: Հայ ժողովուրդի պատմութեան դառն փորձը վկայում է, որ թուրքը մնում է թուրք, ինչպէս 1894-ին կամ 1909-ին կամ 1915-ին թուականին Օսմանեան կայսրութիւնում, այնպէս էլ 1920-ին Քեմալական հանրապետութեան օրոք Շուշիում կամ Բաքւում, այնպէս էլ Խորհրդային Ադրբեջանի օրոք 1988-ին Սումգայիթում, ներկայ անկախ Ադրբեջանի օրոք 2006-ին Հին Ջուղայում կամ ներկայ Թուրքիայի Հանրապետութեան օրոք 2010-ին Անիում, եւ այնպէս էլ մինչեւ օրս: Նա հասկանում եւ յարգում է միայն ու միայն միակ լեզուն՛ կոշտ ու բիրտ ուժի: Ուստի եւ Հայերը թուրքի դէմ (թէ Թուրքիայի, թէ Ադրբեջանի) պիտի ստիպողաբար վարուեն միայն այս նոյն լեզուով, ցանկացած բանակցութիւնների մէջ էլ:

Արցախի խնդրի լուծման մէջ Հայաստանի Հանրապետութեան դիւանագիտութեան գլխաւոր նպատակը պիտի լինի Արցախի Հանրապետութեան նրա ներկայ փաստացի սահմաններում պետական անկախութեան պաշտօնապէս ճանաչումը «միջազգային հանրութեան» կողմից, եւ ոչ թէ Ադրբեջանի եւ Թուրքիայի` այն երկու հայատեաց բարբարոս պետութիւնները բորովին մտադիր չեն նման մի քայլ անելու, ընդհակառակն` նրանք ամէն ինչ կ’ անեն Հայկական Արցախը կուլ տալու համար: Նոյնն է Հայոց ցեղասպանութեան ճանաչման պարագան:

Արցախեան պատերազմի յաղթական կողմը Արցախն ու Հայաստանն են, ուրեմն արցախեան առճակատման մէջ նրանք պիտի յաղթողի իրաւունքներ վայելեն, դա նշանակում է որ հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ ոչ մի հաւասարութեան մասին խօսք անգամ չի կարող լինել, ինչպէս նաեւ որեւէ «փոխզիջումների» մասին: Առաւել եւս որ Հայկական կողմը իրաւացի է:

6. ԵԱՀԿ-ի այսպէս կոչուած «Մինսկի խումբի» բազմամեայ ապարդիւն «միջնորդական առաքելութիւնը» սկզբունքօրէն ոչ մի հայանպաստ արդիւնքի չի կարող հանգեցնել, որովհետեւ այս կառոյցը (ԵԱՀԿը) զուտ ապազգայնացման եւ համաշխարհայնացման (կոսմոպոլիտ գլոբալիստական) արեւմտեան նենգ քաղաքականութեան գործիքներից մէկն է, իսկ դրա մէջ Ռուսաստանի «համանախագահ»ը սոսկ այդ կառոյցին պատկանող մի հնազանդ եւ ենթակայ ստորադրեալի դեր է խաղում: Բացի դրանից Ռուսաստանի արցախեան քաղաքականութիւնը միանշանակ հայանպաստ լինելուց, ցաւօք սրտի, բաւական հեռու է` Հայկական Արցախի հանդէպ նրա օժանդակութիւնը նրա համար աւելի շուտ սոսկ շահաբեր խաղաթուղթ է հանդիսանում միայն: Հայ ժողովրդի կենսական շահերից ելնելով պէտք կը լինէր վերոնշեալ վնասաբեր կառոյցի` ԵԱՀԿի «Մինսկի խմբի» «օգնութիւնից» ընդհանրապէս հրաժարուել:

Եզրափակելով կ’ուզէի արդի Հայաստանի դիւանագիտութեանը ինչպէս նաեւ պետութեան առաջին դէմքերին ընդհանրապէս մաղթել իրազէկութիւն, ձեռնհասութիւն, զգաստութիւն, համառութիւն ազգային շահերի հետապնդման մէջ, ինչպէս նաեւ հեռատեսութիւն: Այս նշուած բոլոր որակները, ցաւօք սրտի, ներկայումս խիստ պակասում են: Համոզուած եմ, որ Հայաստանի պետականութեան ամրապնդման եւ յաջող զարգացման համար խիստ անհրաժեշտ է նրա ներքին թուլութիւններից եւ արատներից ազատագրում: Հանդուրժելի չեն այնպիսի խայտառակ եւ ահազանգող երեւոյթները, որոնք բոլորովին իրաւացի կերպով խարազանում է, օրինակ, Տիգրան Խզմալեանը նրա իրաւացիoրէն սուր քննադատական հրապարակման մէջ (տես` նրա «Հայաստանի Արտաքին գործերի նախարարութեան փայլը եւ չքաւորութիւնը Կամ Մի քանի հարցեր Էդուարդ Նալբանդեանին» (http://armtoday.info/default.asp?Lang=_Ru&NewsID=35864 ):
Կը յուսանք որ մօտ ապագային Հայաստանի ժողովրդի բոլոր խաւերը իրենց մէջ ուժ կը գտնեն հայկական իսկապէս անկախ եւ ինքնուրոյն պետականութիւնը կերտելու, ամրապնդելու եւ զարգացնելու համար` առողջ, արդար, հզօր եւ բարգաւաճ:

Ալեքսանդր Բրինքեն,
շվեյցարացի երգահան եւ արուեստագէտ,
2010 թուականի Դեկտեմբեր – 2011 թուականի Յունուարի 3-ին
Լիւցեռն, Շվեյցարիա

Dr. Alexander BRINCKEN
e-Mail: [email protected]
www.brincken.ch

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում