Ճապոնիայում այսօր դադարեցվել է ևս մեկ ատոմային ռեակտորի աշխատանք` անցած տարվա կործանիչ երկրաշարժից ու ցունամիից հետո երկրում թողնելով միայն 54 գործող ռեակտորներ:
The Washington Post-ի փոխանցմամբ` ակնկալվում է, որ վերջին ռեակտորը կփակվի մայիսին: Սակայն դա կարող է երկրում էներգիայի սղության պատճառ դառնալ, քանի որ ամառային տաք օրերին պահանջարկն ավելանում է:
Թիվ վեց ռեակտորի աշխատանքը դադարեցվել է Tokyo Electric Power ընկերության կողմից, որը ղեկավարում է Ֆուկուշիմա ատոմակայանը, որն անցած տարի ամենաշատն էր տուժել ու ամենաշատ վնասների պատճառ դարձել:








































