Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին

Փոքր և միջին բիզնեսը գտնվում է պետության ոչ բավարար ուշադրության ներքո (տեսանյութ)

«Առաջին լրատվականի» Real Politik հաղորդաշարի հյուրն է «Նուշիկյան ասոցիացիայի» նախագահ Գարեգին Նուշիկյանը:

– Պարոն Նուշիկյան, Դուք երկարամյա բազմափորձ գործարարի հեղինակություն և համբավ ունեք, և բնականաբար հասարակությունը ձեզ ճանաչում է որպես տարբեր բրենդներ Հայաստան ներմուծած անհատ: Դուք գիտեք այն բոլոր խնդիրները, որոնք առկա են: Որո՞նք են անցած տարիների ընթացքում կուտակված խնդիրները: Տարիների փորձը ի՞նչ լուրջ խնդիրներ է Ձեր մեջ հասունացրել, որն էլ Ձեզ համար այս ԱԺ ընտրություններին մասնակցելու որոշում կայացնելու հիմք ծառայեց:

– Մեր կազմակերպությունը հիմնվել է 1993 թվականից: Կարելի է ասել՝ ակունքներից մենք բիզնեսի մեջ ենք, ես մինչ այդ՝ ԽՍՀՄ օրոք աշխատել եմ Պետմատում` վարչության պետ: Պետական մատակարարման կոմիտեն զբաղվում էր ամբողջ հանրապետություն տարբեր տեսակի շինանյութերով, տարբեր տեսակի արտադրատեսակների մատակարարմամբ և դեռ այն ժամանակից այդ փորձը կար, և 93 թվականից հիմնել ենք մեր կազմակերպությունը, այսօր աշխատում ենք մոտավորապես 30 պետությունների, մոտ 200 կազմակերպությունների հետ: Իհարկե, տարիների ընթացքում կուտակվել է որոշակի փորձ: Ինչ վերաբերում է մեր երկրին, մեր տնտեսության զարգացմանը և դրան խոչընդոտող հանգամանքներին` նշեմ մեկ-երկուսը: Ուզում եմ նշել հավասար դաշտի ձևավորումը բոլոր գործարարների համար: Ամենացավալի կողմերից մեկը միջին և փոքր բիզնեսի զարգացումը և դրա պաշտպանվածությունն է: Օրինակ` Ֆինլանդիայում ամբողջ համախառն արտադրանքի 65%-ը ձևավորում են փոքր և միջին բիզնեսը: Ֆինլանդիայում 5.2 մլն բնակչություն կա, որտեղ գործում են 220 հազար փոքր և միջին ձեռնարկություններ: Ֆինլանդիան շատ ճանաչված է ընտանեկան փոքր բիզնեսով, որտեղ ընտանիքները հիմնում են որևիցե ձեռնարկություն և ընտանիքով աշխատում են այդ ձեռնարկությունում: Ես կարծում եմ, որ այդ փորձի, մոդելի ներդրումը շատ կարևոր է Հայաստանում, որովհետև մեզ մոտ հակառակն է: Մեզ մոտ խոշոր բիզնեսը տալիս է ՀՆԱ-ի 65-70%-ը:

– Դուք խոսեցիք հավասար հնարավորությունների մասին: Դա ի՞նչ է ենթադրում, խոշորների և միջինների կամ միջին բիզնեսով զբաղվող անհատների միջև հավասարության ինչպիսի՞ հնարավորություն եք տեսնում, որ պետությունը կկարողանա՞ այդ հավասարությունն ապահովել, որովհետև ի վերջո մենաշնորհների այս տարափի պայմաններում, երբ իշխանություն ու ընդդիմությունը խոսում են, որ մենաշնորհները պետք է գնալով նվազեն և մարդկանց հնարավորություն տրվի, ընդհանրապես` տնտեսության տարբեր ճյուղերին, դիվերսիֆիկացվի դաշտը, սայլը, կարծես թե, տեղից չի շարժվում: Ինչպե՞ս եք պատկերացնում, որ երկիրն իսկապես այդ հավասար հնարավորությունը տնտեսվարող բոլոր սուբյեկտներին կարողանա առաջարկել:

– Չի կարելի ասել, որ այդ առումով մենք չունենք որոշակի առաջխաղացում նույն հարկային և մաքսային ոլորտներում, որոնք ամենակարևորներից են տնտեսության Ձեր նշած հարցադրումների լուծման հետ կապված: Փոփոխություններ կան, որոնք բավարար չեն: Մեր օրենքներն, ընդհանուր առմամբ, վատը չեն, պետք է կարողանանք օրենքները կիրառել: Առաջին հերթին բոլորը պետք է վստահություն ունենան, որ մոտեցումը հավասարապես է, տարբերակումներ չկան, խոշոր բիզնեսի, միջին, փոքր բիզնեսի նկատմամբ, դա վերաբերում է և՛ ներմուծվող ապրանքներին, և՛ հարկային ոլորտին: Գաղտնիք չէ, որ խոշոր բիզնեսի պաշտպանվելու հնարավորություններն ավելի մեծ են: Մեծ են այն առումով, որ խոշոր բիզնեսը հնարավորություն ունի լավ, որակյալ մասնագետներ` որակյալ իրավաբաններ, տնտեսագետներ ներգրավել իր բիզնեսում, որի հնարավորությունը չունի փոքր և միջին բիզնեսը: Բնականաբար, չունենալով լավ, որակյալ մասնագետներ, նրանց պաշտպանվածությունը նվազում է: Այստեղ պետությունը, կարծում եմ, որ ունի անելիքներ. որակյալ կադրերի պատրաստման առումով, ունի խնդիր նույն օրենքների փոփոխությունների, դրանց ընդունման, քննարկելու առումով փոքր և միջին բիզնեսին ավելի մատչելի ձևով ներկայացնելու: Այդ առումով, իհարկե, մենք անելիքներ շատ ունենք և կարծում եմ, որ ժամանակի ընթացքում մենք որոշակի դրական փոփոխություններ այս առումով կունենանք, որովհետև մենք այլընտրանք չունենք, պետք է զարգացնենք տնտեսությունը, որովհետև մեր երկրի, մեր ամեն ինչի հիմքում ընկած է տնտեսությունը: Այդ առումով կարծում եմ, որ հաջորդ ԱԺ-ում անելիքներ շատ կան, և ակնկալիքները մեծ են:

– Հայաստանի առջև այսօր կանգնած գլխավոր մարտահրավերներից մեկը արտաքին քաղաքական  ուղղությունն է` կապված նաև մեր երկրի տնտեսական զարգացման հետ: Հայտնի է, որ ՌԴ նախագահը ԱՊՀ բոլոր երկրներին, այդ թվում` Հայաստանին կոչ է արել միանալ անցյալ տարեվերջին Մեդվեդևի, Լուկաշենկոյի և Նազարբաևի հիմնադրած Եվրասիական տնտեսական միությանը: Մյուս կողմից` ԵՄ Հայաստանի հետ սկսել է Ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները: Որպես գործարար, Դուք Հայաստանի տնտեսական զարգացման ո՞ր ուղղության կողմնակիցն եք:

– Այդ հարցը շատ խորը ուսումնասիրության առարկա է, և բնականաբար մենք պետք է ընտրենք այն տարբերակը, որը առավելագույնս օգուտ կբերի երկրին: Անցյալ տարվա տվյալներով, Եվրասիական միության հետ ապրանքաշրջանառությունը կազմել է մոտավորապես 1,2-1.3 միլիարդ դոլար:

– Ռուսաստանի՞, թե՞ ԱՊՀ երկրների…

– ԱՊՀ երկրների հետ, իսկ Եվրամիության հետ ապրանքաշրջանառությունը եղել է 1 միլիարդ: Այստեղ շուկաների գնողունակության հարցն է: Եվրամիության մեջ մտնում է մոտ 500 միլիոն  գնողունակ բնակչություն: Նախնական ուսումնասիրությունների արդյունքում, որոշ փորձագետների գնահատմամբ, մեր ապրանքաշրջանառությունը կավելանա մոտ 30 տոկոսով, որը անմիջապես մեր տնտեսության համախառն ներքին արդյունքի վրա կազդի մոտավորապես 8 տոկոսով: Այսինքն` մենք կունենանք 8 տոկոս ավելի ՀՆԱ և 30 տոկոս արտահանման աճ: Իհարկե, լավ կլիներ, որ երկուսն էլ լիներ, բայց կարծես մենք խնդիրներ ունենք: Կարծում եմ՝ ավելի ճիշտ կլինի մենք մեր հարաբերությունները խորացնենք Եվրոպայի հետ: Եվրոպայում 1 շնչին ընկնող համախառն արդյունքը 30-40 հազար դոլարի շրջանակներում է, իսկ Եվրասիական միությանը կարծեմ 5000-ը չի անցնում: Մենք այստեղ արդեն մտածելու, կշռադատելու խնդիր ունենք: Կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ մենք մեր հարաբերությունները խորացնենք Եվրոպայի հետ, որովհետև այնտեղ պոտենցիալը ավելի մեծ է:

– Պարոն Նուշիկյան, ընդունված է, որ  իշխանությունների քննադատությամբ հանդես են  գալիս ընդդիմադիր ուժերը, վերջին շրջանում կոալիցիայի մաս կազմող ուժերը ևս սկսել են քննադատել իշխանությանը, որի մասն են կազմում իրենք: Քննադատում են երկրի` կոլապսի հասած տնտեսական վիճակի համար, ընդհուպ մինչև տնտեսության վիճակը դարձել է ազգային անվտանգության խնդիր` նպաստելով արտագաղթին: Հայաստանի տնտեսական ամենահրատապ լուծումը պահանջող խնդիրը ո՞րն եք համարում և ո՞րն է այն հարցը, որ իշխանությունները պետք է շուտափույթ լուծեն:

– Քննադատությունները, իմ խորին համոզմամբ, նախընտրական ժամանակահատվածի հետ կապված խնդիր է: Բոլոր ժամանակներում քննադատել են, բացասական երևույթների հետ կապված քննադատել են իշխանություններին: Ես նորմալ եմ վերաբերվում այդ հանգամանքին: Մեր տնտեսությունը բացարձակապես կոլապսային վիճակում չէ, եթե մենք նկատի ունենանք այսօր աշխարհում ինչ է կատարվում: Օրինակ` Հունաստանի ներկա վիճակը: Այդ ընդհանուր ֆոնի վրա մեր տնտեսությունը զարգացում ապրել է, բայց մյուս կողմից` կարող էր ավելի վատ լինել, եթե չլիներ այս իշխանությունը, այլ լիներ մեկ այլ իշխանություն: Իշխանությունները անում են հնարավորը, որ երկրի վիճակը լավանա: Մենք մեծ խնդիր ունենք արտագաղթի հետ կապված, որը իշխանությունները պետք է խորը ուսումնասիրեն` հասկանալու համար պատճառները, թե ինչո՞ւ են մարդիկ լքում երկիրը: Պետք է շուտափույթ կերպով միջոցներ ձեռնարկվեն առաջին էտապում, երկրորդ էտապում պետք է մարդկանց համար հնարավորություն ստեղծվի ներգաղթ ապահովելու: Կարծում եմ` այստեղ մենք տնտեսության հետ կապված անելիքներ էլ ունենք: Սոցիալական խնդիր կա, աշխատատեղերի խնդիր կա, մարդկանց մենք կարող ենք պահել աշխատանքով, երբ մարդը ունի աշխատանք, երբ նա կարողանում է իր աշխատանքով արժանավայել կերպով պահել իր ընտանիքը, դրանով կասեցնում ենք արտագաղթը:

– Պարոն Նուշիկյան, երկրի հարուստ մարդկանցից մեկը հայտարարում է, որ Հայաստանում հայ մարդը դժվարություն ունի գործարարությամբ զբաղվելու, և որ նա հաջողում է դրսում: Որպես գործարար` որքանո՞վ է այս ձևակերպումը ճիշտ, և հայ մարդը Հայաստանում բիզնեսով զբաղվելու ի՞նչ պոտենցիալ ունի` Ձեր փորձից ելնելով:

– Բիզնեսով զբաղվելու մեծ պոտենցիալ կա: Համաձայն եմ, որ մեզ մոտ կան խնդիրներ: Խոսքը վերաբերում է փոքր և միջին բիզնեսներին: Խոշոր բիզնեսը կարողանում է իր հարցերը լուծել բարձր որակավորման մասնագետների միջոցով: Անելիքներ ունենք,  բայց այնպես չէ, որ հնարավոր չէ զբաղվել գործարարությամբ, ուղղակի գործարարությունն էլ  պետք է զգա պետության հոգատարությունը: Փոքր և միջին բիզնեսը այսօր կարծես  գտնվում է պետության ոչ բավարար ուշադրության կենտրոնում: Անելիքներ շատ կան:

– Դուք սերտ հարաբերություններ ունեք և իշխանության հետ, և ընկերական հարաբերություններ ունեք ընդդիմադիր դաշտի քաղաքական գործիչների հետ: Ինչո՞վ է պայմանավորված դա, որովհետև եզակի երևույթ է Հայաստանում, որտեղ վերջին տարիներին քաղաքական իրողությունների հետ կապված՝ բոլոր կամուրջներն այրվել են: Ձեր պարագան բացառություն է, և Դուք կարողացել եք այդ առումով անվնաս թողնել բոլոր կամուրջները:

– Դրանք մարդկային հարաբերություններ են` պարզ ու հասարակ: Մեր երկիրը փոքր երկիր է: Այսօրվա ընդդիմությունը երեկվա իշխանությունն էր, կյանքը շարունակական է: Կարող է այնպես ստացվել, որ այսօրվա իշխանությունը դառնա ընդդիմություն, դա չի նշանակում, որ մարդկային հարաբերությունները պայմանավորես այդ փոփոխություններով: Ես կուզեի նշել մեզ ծանոթ կարգին հայ մարդու` լուսահոգի Այդին Մորիկյանի մասին: Ես հպարտ եմ, որ նրա նման ընկեր եմ ունեցել, և շատ մարդիկ կան թե՛ ընդդիմության մեջ, թե՛ իշխանության, որ մարդկային բարձր հատկանիշներ ունեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում