«Սիտրոնիկս» ընկերության և կառավարության միջև հաջորդ շաբաթ կկնքվի Մարս գործարանի տարածքում ազատ տնտեսական գոտու գործունեության մասին պայմանագիրը: Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեց ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Խաչատրյանը, պայմանագրի կնքումից հետո 6 ամսում իրենք պետք է ենթակառուցվածքների խնդիրը լուծեն:
«Մեր առջև պայմաններ են դրված, որ պետք է կատարենք: Խնդիրները շատ են՝ տեխնիկական մասի ապահովություն, տարածքների բարեկարգում, խցիկների տեղադրում, պահեստի ստեղծում, ավտոկայանատեղի և այլն: Համալիր լուծում պետք է տրվի»,- ասաց Ա. Խաչատրյանը:
Նա հայտնեց, որ ընդհանուր 10 մլն դոլարի չափով ներդրումներից արդեն 1-1.5 մլն արվել է: Ա. Խաչատրյանը հույս հայտնեց, որ այս 6 ամսում կհասցնեն աշխատանքների հիմնական մասը կատարել, որ կարողանան ռեզիդենտներ ընդունել:










































