Բամբասանքներ են պտտվում, որ երգչուհի Ռիհաննան, հնարավոր է, վերամիավորվի իր նախկին զուգընկեր Քրիս Բրաունի հետ` հաջորդ ամիս Ավստրալիայում նրա հետ զուգերգ կատարելով:
News.com-ը տեղեկացնում է, որ հավանական զուգերգը երգիչները կներկայացնեն ապրիլի 14-ին` Supafest երաժշտական փառատոնի շրջանակներում:
Հիշեցնենք, որ Քրիս Բրաունը մեղադրվում էր 2009 թվականին Ռիհաննայի նկատմամբ բռնություն գործելու մեջ:
Վերջերս զույգը կրկին լրագրողների ուշադրության կենտրոնում է` այն բանից հետո, երբ հայտարարել են իրենց նոր` Birthday Cake և Turn Up The Music երգերի ռեմիքս տարբերակներում համագործակցելու մասին:








































