Ուկրաինայի ընթացիկ առաջնության «Վոլին» – «Շախտյոր» հանդիպման ժամանակ վնասվածք ստացան «հանքափորներ»-ի խաղացողներ Տոմաշ Հյուբշմանը և Հայաստանի ազգային հավաքականի ներկայացուցիչ Հենրիկ Մխիթարյանը: Ակումբի բուժապահովման գծով տնօրեն Արթուր Գլուշենկոն հայտնեց, որ Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա մոտ օրերս.
«Հենրիկը մեջքի մկանների վնասվածք է ստացել, սակայն այժմ իրեն ավելի լավ է զգում: Կարծում եմ` մոտ օրերս կշարունակի մարզումներն ընդհանուր խմբի հետ, իսկ ինչ վերաբերվում է Տոմաշին, ապա դեռ վաղ է նրա վնասվածքի լուրջությանը գնահատական տալը: Ամեն ինչ պարզ կլինի մանրակրկիտ հետազոտությունից հետո»:
Հիշեցնենք, որ «Վոլին»-ի հետ հանդիպումից առաջ վնասվածք էր ստացել Անդրեյ Պյատովը: Դարպասապահը թիմի կազմ կվերադառնա մոտ երկու շաբաթից:










































