Մարգարետ Թետչերն, անկասկած, Մեծ Բրիտանիայի պատմության մեջ ամենաականավոր վարչապետներից մեկն է եղել, բայց պարզվում է, որ եթե Թետչերին հնարավորություն տրվեր ետ տալ ժամանակը, ապա նա երբեք քաղաքականությամբ չէր զբաղվի:
Daily Mail-ը գրում է, որ նախկին վարչապետը նման խոստովանություն է արել բարձրաստիճան մի պատգամավորի` հայտնելով, որ ափսոսում է իր ընտրության համար:
1995 թվականի ապրիլին լորդ Սփայսերի հետ հանդիպման ժամանակ, Թետչերը նրան ասել է, որ չէր զբաղվի քաղաքականությամբ, քանի որ դա շատ վատ ազդեցություն է ունեցել իր ընտանիքի վրա:
Նրա խոստովանությունը բացահայտվել է Սփայսերի օրագրերում, որոնք այսօր հրապարակվել են Sunday Telegraph-ում:











































