Իրանական Mehr գործակալության փոխանցմամբ, Իրանի նավթաարդյունաբերության նախարար Մասուդ Միր Քազեմին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է. «Իրանը Պարսից ծոցի հյուսիսային շրջանում` Լավան կղզու մոտակայքում, նոր գազային հանք է հայտնագործել, որը անվանել է «Խայամ»: Նորահայտ «Խայամ» գազային հանքի պաշարները գնահատվել է մոտ 260 միլիարդ խորանարդ մետր, որի 210 միլիարդ խմ-ն հնարավոր է արտահանել:»
Նախարարի փոխանցմամբ, եթե հիշյալ շրջանում 18-21 գազային հորեր կառուցվեն, Իրանը հնարավորություն կունենա օրական մոտ 24 միլիոն խմ գազ արտահանել «Խայամի» հանքից:
Գործակալության մատուցմամբ, ՕՊԵԿ-ի փորձագետները, գազի օրվա միջազգային գները հաշվի առնելով, «Խայամ» գազային հանքի պաշարների ընդհանուր գինը մոտ 50 միլիարդ դոլար են գնահատել:
Հարկ է նշել, որ վերջին մեկ տարվա ընթացքում Իրանի տարածքում հայտնաբերվել են հինգ գազային հանքեր: