Ադրբեջանի և Թուրքիայի միջև բժիշկների և բժշկական ԲՈՒՀ-երի ուսանողների փոխանակման համաձայնություն է կնքվել: news.az-ի փոխանցմամբ, դա տեղի է ունեցել Անկարայի պետական համալսարանի ռեկտորի՝ Ջեմալ Թալուգի և Ադրբեջանի առողջապահության նախարար Օքթայ Շիրալիևի հանդիպման ժամանակ: Կողմերը որոշել են նաև համագործակցել բժշկական գիտությունների և հանրային առողջապահության ոլորտներում: