Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

Կրպակների տիրոջ եղբայրը ՀՀԿ 10-րդ հորիզոնականում է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ (ՄԻԺԻ) ՀԿ նախագահ, քաղաքացիական ակտիվիստ Արփինե Գալֆայանը:

– Արփինե, արդեն մի քանի օր է՝ սկսվել են Մաշտոցի պուրակի բարեկարգման աշխատանքները: Այսօր քաղաքացիական պայքարը ո՞ր փուլում է գտնվում:

– Ինչպես գիտեք, մարտի 17-ին «Քաղաքացիական անկախ և արդար դատարանը» որոշում կայացրեց, որ այդ շինությունները ենթակա են ապամոնտաժման, այգին պետք է բարեկարգվի, և դատարանը պարտադրում է քաղաքապետարանին կատարել այդ գործողությունները: Դատարանը նաև հայտարարեց, որ մենք Կողբացու հատվածից սկսում ենք այգու բարեկարգման աշխատանքները՝ քաղաքի գլխավոր հատակագծին համապատասխան, իսկ գլխավոր հատակագծում այդպիսի կրպակներ գոյություն չունեն: Հիմա սկսվել են բարեկարգման աշխատանքները, և ես շատ ուրախ եմ, որ արձագանքելով դատարանի որոշմանը, քաղաքապետարանը նույնպես սկսել է իրականացնել բարեկարգման աշխատանքներ:

– Ըստ Ձեզ, պայքարն ի՞նչ արդյունք կտա, արդյոք այս երկարատև պայքարը կպսակվի՞ վերջնական հաղթանակով, ի նկատի ունեմ՝ կրպակները կապամոնտաժվե՞ն:

– Ասեմ, որ այս պայքարը անընդհատ ավելի ու ավելի նոր հարթություններ է անցնում. սկսվեց կանաչ տարածքի պահպանման համար պայքարից, հետո ձևակերպվեց որպես հանրային սեփականության և հանրային ունեցվածքի համար պայքար, ոստիկանների բռնի գործողությունների արդյունքում բարձրացվեցին ոստիկանության բիրտ ուժի կիրառման հարցը խաղաղ հանրության նկատմամբ, որը հակասահմանադրական գործողություն է. խնդիրների շրջանակը այսօր ավելի լայն է, քան զուտ կրպակների ապամոնտաժումը, սակայն դրանով հանդերձ հիմնական նպատակներից է մնում նաև կրպակների վերջնական ապամոնտաժումը և այգու պահպանումը որպես հանրային տարածք:

– Արփինե, ըստ Ձեզ, այսօր Մաշտոցի պուրակը ինչի՞ սիմվոլն է, ինքնորոշված քաղաքացո՞ւ, քաղաքացիական հասարակությա՞ն…

– Մարտի երեքին պատրաստվեց «Եկել է ինքնորոշված քաղաքացու ժամանակը» պաստառը, նշվեց ինքնորոշված քաղաքացու ծնունդը Մաշտոցի այգում, սա շատ խորհրդանշական է: Այսօր Մաշտոցի պուրակը Երևանում մի այլընտրանքային տարածքի է վերածվել, որտեղ ազատ և ինքնորոշված քաղաքացիներ են, ովքեր ամեն օր իրենց ընտրությունը կարողանում են կատարել մեր երկրում, և նպատակն ՝ Մաշտոցի պուրակից այս տարածքն ընդլայնել ամբողջ Հայաստանով մեկ:

– Շատ է խոսվում, թե ինչո՞ւ պայքարը չի քաղաքականացվում, նախընտրական պրոցեսներ են, հնարավո՞ր է պայքարի ուղղվածությունը փոխվի, և շարժումը տեղափոխվի քաղաքական հարթություն:

– Ընդհանրապես քրեաօլիգարխիկ համակարգի պայմաններում, ինչպիսին գոյություն ունի Հայաստանում, ընտրությունների մեխանիզմը չի աշխատում: Սա գիտականորեն հիմնավորված է: Քաղաքականությունը, ինչպես մենք բազմիցս նշել ենք, միայն կուսակցությունների ասպարեզը չէ, և կուսակցական քաղաքական պայքարը քաղաքականության միայն շատ փոքր մասն է: Իրականում Հայաստանում քաղաքականությամբ զբաղվում են հենց քաղաքացիական նախաձեռնությունները, որովհետև երբ գործը վերաբերում է հավաքական որոշումների կայացմանը, այդ գործընթացն ինքնին քաղաքականություն է: Մաշտոցի պուրակ գալիս են մարդիկ, ովքեր շատ տարբեր քաղաքական հայացքներ ունեն, ովքեր բազմազան մշակութային խմբեր են ներկայացնում և հարստությունը, պայքարի ամբողջ իմաստը հենց դա է: Այդ քաղաքացիական պայքարը չի կարող ծառայեցվել որևէ քաղաքական ուժի: Սա հստակ է բոլոր մասնակիցների համար, և պայքարի ուժը հենց դա է:

Ընդհանրապես որևէ պաշտոնյայի հրաժարական պահանջում են, եթե նա սխալ քաղաքական որոշում է կայացրել: Օրենք խախտելու համար ոչ թե հրաժարական են պահանջում, այլ դատական պատասխանատվության են ենթարկում պաշտոնատար անձին: Վերջերս Իսլանդիայում, սակայն, նույնիսկ քաղաքական որոշման համար պաշտոնյային դատական պատասխանատվության ենթարկելու նախադեպ է ձևավորվում: Հենց հիմա, Իսլանդիայի նախկին վարչապետին դատում են սխալ որոշման պատճառով երկիրը տնտեսական ճգնաժամի մեջ ներքաշելու համար:

– Հնարավո՞ր է մինչև մայիս ամսվա ընտրությունները պայքարը չթեժացնելու համար ձեռք չտան:

– Սա ինքնորոշված քաղաքացիների տարածքն է, և մենք չենք ենթարկվում քաղաքապետարանից կամ ուրիշ տեղերից եկած արձագանքներին, այսինքն՝ մենք ենք այդ պրոցեսը տանում, և իրենք պետք է հանրության կարծիքը հաշվի առնեն: Մենք տպավորություն ենք ստանում, որ կառավարությունը և քաղաքապետարանը փորձում են խնդիրը շեղել և ոստիկանություն-հանրություն դաշտ տեղափոխել: Ուստի հայտարարեցինք, որ խնդիրը ոստիկանության հետ չէ այն իմաստով, ոչ ոստիկանությունը չպետք է անօրինական որոշումների իրագործման գործիք դառնա. կայացվել են ոչ օրինական և հակասահմանադրական որոշումներ և քայլեր ՀՀ կառավարության, Երևանի քաղաքապետարանի և այլ պատկան մարմինների կողմից:

– Արփինե, այս անգամ հանրային սեկտորը ներգրավված է կուսակցությունների համամասնական ցուցակներում, արդյոք նկատե՞լ եք դա: Ձեզ առաջարկե՞լ են, և մի՞թե ցանկություն չկար կանաչների շարժում իրականացնել խորհրդարանում:

– Նախ կուզեի անդրադառնալ ՀՀԿ համամասնական ցուցակին, որտեղ առաջին քսանի մեջ, նույնիսկ առաջին տասնյակի մեջ իրար կողքի տեսանք վարչապետ Տիգրան Սարգսյանին, քաղաքապետ Տարոն Մարգարյանին և նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին, որի եղբայրը, լրատվամիջոցներում տարածված տեղեկության համաձայն, հենց Մաշտոցի պուրակի կրպակների սեփականատերերից մեկն է, և այդ տեղեկությունը երբեք չի հերքվել, այսինքն՝ հենց այստեղ շահերի բախում կա: Մարդիկ, պաշտոնյաներ, ովքեր պետք է միմյանց նկատմամբ վերահսկողություն իրականացնեն, մի թիմի մեջ են գտնվում, և այս իմաստով շատ հստակ շահերի բախում կա:

Ինչ վերաբերում է ակտիվիստներին, գիտեմ, որ տարբեր առաջարկներ եղել են կուսակցությունների ցուցակներում ներգրավելու, սա անհատական որոշման հարց է, բայց իմ իմացած մարդիկ բոլորը հրաժարվել են ներգրավվել ցուցակներում: Ամեն դեպքում, խնդիրն այն է, որ նման քաղաքական համակարգի պայմաններում հնարավոր չէ ընտրություններ ունենալ և փոփոխության հասնել: Եվ մենք շատ լավ գիտակցում ենք սա, ուրեմն ինչու մտնել խաղերի մեջ՝ փոխանակ իրական խնդիրը լուծելու, ինչու մասնակցենք իմիտացիային:

– Արփինե, ինչո՞ւ որևէ հանքի շահագործման շուրջ այսքան աղմուկ չբարձրացավ, բայց այս անգամ Մաշտոցի պուրակի շուրջ աղմուկն իսկապես մեծ է:

– Հանքերին անդրադառնալով՝ նշեմ, որ իսկապես Հայաստանը հիմա այնպիսի վիճակում է գտնվում, որ դրվում է լինել-չլինելու, մեր գոյության հարցը: Մեզ անընդհատ բացառում են մեր գոյության, կյանքի, ապրելու իրավունքին առնչվող որոշումների կայացումից և դրանց որևէ կերպ մասնակցությունից, նաև դատական կարգով հանրությունը հնարավորություն չունի իր շահերը պաշտպանելու, ինչպես տեսել եք Թեղուտի և Ուսանողական այգու նախադեպերում: Մաշտոցի պուրակի հաղթանակը նաև հաղթանակ է մյուս ասպարեզներում:

Հայաստանում 400-ից ավելի հանքեր կան, և տասնյակից անցնում են շատ վտանգավոր մետաղական հանքերը և ամեն տարի կառավարությունը տասնյակ լիցենզիաներ է տալիս նոր հանքերի շահագործման համար: Հիմա արդեն գիտենք, որ Քաջարանը և Հայաստանի հարավը ընդհանրապես մեռյալ գոտու է վերածվել, որովհետև տարիների շարունակ հանքարդյունաբերությունը, թափոնները վիճակ են ստեղծել, որտեղ մարդն այլևս ապրելու հնարավորություն չունի: Որոշ ժամանակ անց մենք բախվելու ենք միգրացիայի շատ կարևոր խնդրի հետ, և մարդը հնարավորություն չի ունենալու ապրել իր բնակավայրում:

Իսկ ակտիվիստները տուն չեն գնալու այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջը բավարարված չէ: Իսկ Մաշտոցի այգում պայքարը աճում է և տեղափոխվում ավելի բարձր մակարդակներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում