Վրացական խորհրդարանի «Հզոր Վրաստան» խմբակցության առաջնորդ Գիա Տորտլաձեն բարձրացել է Հարավային Ամերիկայի բարձրագույն գագաթի՝ Ակոնկագուայի վրա: Նա նախ մագլցել է Մերսեդարիոս լեռան վրա, այնուհետև միայնակ հաղթահարել Ակոնկագուայի 6962 մետր բարձրությունը և այնտեղ տեղադրել Վրաստանի դրոշը: «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը հաղորդում է , որ Տորտլաձեն լեռան գագաթին հատուկ բուկլետներ է թողել, որոնցում Ռուսաստանին ուղղված կոչեր կան Վրաստանի օկուպացիային վերջ դնելու մասին: Նա հայտարարել է, որ ակցիայի նպատակն է ուշադրություն հրավիրել Ռուսաստանի օկուպանտ ու ագրեսոր լինելու վրա: Անցած տարի Տորտլաձեն ցանկանում էր Վրաստանի դրոշը տեղադրել նաև Հիմալայների Չո օյու գագաթին, սակայն վիզայի խնդիրներ էին առաջացել: