Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն ավարտել է Ֆիննական ծոցի սառույցներից ձկնորսներին փրկելու աշխատանքները:
Ինչպես հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը, բոլոր 111 ձկնորսներն ափ են հանվել:
Հիշեցնենք, որ 17.00–ին Լենինգրադի մարզիԼոմոնոսովյան շրջանի Չոռնայա Լախտա բնակավայրի մոտակայքում սառույցի վրա ճաք էր առաջացել՝ ափից 1,5 կմ հեռավորությամբ: Այդ ժամանակ սառույցի վրա ձկնորսներ էին գտնվում։
Մարդկանց փրկելու համար օդային բարձիկներով երկու մոտորանավակ էր ուղարկվել: Օպերացիան ավարտվել է 19:00-ին:










































