Ռիգայում կայացել է այդ երկրի նախագահ Վալդիս Զատլերսի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Զատլերսը Ալիևին դիմավորել է Ռիգայի պատմական ամրոցի մոտ, ինչից հետո կայացել է նախագահների առանձնազրույցը, հաղորդում է APA-ն: Ապա հաջորդել է ընդլայնված պատվիրակություններով բանակցությունները: Այսօր կայանալու է լատվիա-ադրբեջանական գործարար համաժողով, իսկ Ալիևի այցը եզրափակվելու է պաշտոնական ընթրիքով: