Wednesday, 24 04 2024
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր

Եվրախորհրդարանի որոշումը կյանքի չի կոչվի՝ ԵՄ-ն այն չի ընդունի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի քաղաքական կոնյունկտուրայի կենտրոնի վերլուծական բաժնի առաջատար փորձագետ, քաղաքագետ Մաքսիմ Մինաևը:

– Պարոն Մինաև, օրերս Եվրախորհրդարանը Հայաստանի վերաբերյալ փաստաթուղթ է ընդունել, որտեղ ի թիվս այլ դրույթների՝ նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմում Ֆրանսիան Եվրամիությամբ փոխարինելու անհրաժեշտության մասին: Ձեր գնահատմամբ, ինչքանո՞վ է իրատեսական այս փոփոխության կյանքի կոչումը, և ինչո՞վ է պայմանավորված նման որոշման ընդունումը:

– Ըստ երևույթին, Եվրախորհրդարանի գնահատմամբ՝ Ֆրանսիան այնքան էլ լավ չի գլուխ հանել այն դերից, որն իրեն տրված էր և չի խթանել ԼՂ հարցի կարգավորման գործընթացը: Երկրորդ պատճառն էլ, թերևս, այն է, որ կա միտում ստանդարտացնել միջազգային պատասխանատվության համակարգը և աստիճանաբար հիմնական վիճելի հարցերի կարգավորման գործընթացը առանձին պետություններից փոխանցել միասնական ազգային կառույցներին: Բայց բանն այն է, որ Եվրախորհրդարանի կողմից ընդունված որոշումը էական փոփոխությունների կարող է նաև չհանգեցնել, հենց այն պատճառով, որ Եվրախորհրդարանը դեկորատիվ բնույթ կրող մի հաստատություն է, որն իրականացնում է ԵՄ երկրների խորհրդարանական գործունեությունը, և Եվրախորհրդարանի որոշումներն ու բանաձևերը օրենսդրական ակտերի ուժ չունեն:

– Բայց ամեն դեպքում, եթե ի վերջո այս որոշումը կյանքի կոչվի, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Մինսկի խմբում Ֆրանսիային ԵՄ-ով փոխարինելու մասին խոսակցությունները տևական ժամանակ շրջանառվում են, այդ հանգամանքն ինչպե՞ս կազդի ԼՂ հարցի կարգավորման վրա` նկատի առնելով այն  իրողությունը, որ եվրոպական կառույցներում թուրք-ադրբեջանական լոբբինգն առավել ազդեցիկ է և հենց այնտեղ են հաճախ ընդունվում հակահայկական բանաձևեր:

– Չեմ կարծում, որ այդ հանգամանքն ինչ-որ կերպով անդրադառնա կոնֆլիկտի կարգավորման գործընթացի վրա, ամեն դեպքում այս պահին դրա հավանականությունը քիչ է: Անգամ եթե Ֆրանսիան փոխարինվի ԵՄ-ով, առաջիկայում խնդրի կարգավորման գործընթացում ԵՄ կողմից ակտիվ բանավեճեր ակնկալելը բավականին բարդ է, քանզի այդ գործընթացում ԵՄ արտաքին քաղաքականությունը մեծ պոտենցիալ չունի:

– ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիային այլ միջնորդով փոխարինելու հարցը բարձրացվել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից այն բանից հետո, երբ Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ: Չե՞ք կարծում, որ Եվրախորհրդարանի այս վերջին որոշումը նաև ինչ-որ տեղ այս երկրների ցանկության իրականացմանն էր միտված:

– Ո՛չ, ես նման բան չեմ կարծում, որովհետև Եվրախորհրդարանն իր այդ որոշումը չի կարողանա իրականացնել, դրա համար անհրաժեշտ է ԵՄ ղեկավարության որոշումը, իսկ այն ընդունվելու է ոչ թե հենց ԵՄ կողմից, այլ ԵՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպումների ու քննարկումների միջոցով, իսկ այդ գործընթացում Ֆրանսիայի ղեկավարությունը հիմնական և կարևոր դերն է ունենալու, և դժվար թե Ֆրանսիան ինքն իր դեմ գնա: Այնպես որ, դժվար թե Եվրախորհրդարանի այդ որոշումն ընդունվի ԵՄ կողմից, և այն սցենարը, որը թվում էր, թե նպաստավոր է Թուրքիայի և Ադրբեջանի համար, դժվար թե կյանքի կոչվի:

– Պարոն Մինաև, օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը, Հիլըրի Քլինթընը և Ալեն Ժյուպեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ստեղծման 20-ամյակի կապակցությամբ հայտարարություն են տարածել, որում հակամարտող կողմերին կոչ են արել անհրաժեշտ քաղաքական կամք դրսևորել ինչքան հնարավոր է կարճ ժամանակահատվածում հակամարտության խաղաղ և ամուր կարգավորմանը հասնելու համար: ԼՂ հարցի շուտափույթ կարգավորման կոչ է արել նաև  Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը: Ձեր գնահատմամբ, ինչո՞վ են պայմանավորված այդ կոչերը և արդյոք այս պահին կա՞ն նախադրյալներ հակամարտության արագ կարգավորման համար:

– Մի կողմից կա ցանկություն դիվանագիտական ակտիվության իմիտացիա անել, մյուս կողմից պետք է հաշվի առնենք նաև ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Ադրբեջանի ցանկությունը, և որպեսզի ՆԱՏՕ մտնի՝ Բաքվին անհրաժեշտ է արագ կարգավորել խնդիրները Երևանի հետ և լուծել տարածքային վեճը և ակտիվացնել ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը: Սակայն այս ամենով հանդերձ, ԼՂ հարցում շուտափույթ լուծումների սպասել չի կարելի, քանզի հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ իրական մեխանիզմները եվրոպական երկրների ձեռքում չեն, և նրանք չունեն հնարավորություններ միջամտել այս գործընթացում և ինչ-որ կերպ ազդել կարգավորման վրա: Այնպես որ, այս ամենը հռետորիկա է և հայտարարություններից այն կողմ չի գնա:

–  ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն էլ էր վերջերս ԼՂ խնդրի վերաբերյալ հայտարարություն արել` նշելով, թե Հայաստանն ու Ադրբեջանը հավանաբար շատ ավելի մոտ են գտնվում համաձայնության հասնելուն, քան իրենք կարծում են: Պարոն Մինաև, Ձեր կարծիքով սա ե՞ւս պարզապես դրական ցանկության արտահայտում է, և վերջապես ինչո՞ւ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները անընդհատ դրական քողի տակ հայտարարություններ անում, այն դեպքում, երբ կողմերը գնալով հեռանում են միմյանցից:

– Նման հայտարարություններն արվում են, որպեսզի ցույց տրվի, թե Մինսկի խումբն աշխատում է, սա նրանց գործունեության իմիտացիա է, քանզի, ցավոք, վերջին երեք տարիներին նույնն են նրանք արել: Երեք տարի շարունակ Ռուսաստանի նախագահ Մեդվեդևի նախաձեռնությամբ հանդիպումներ էին տեղի ունենում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ, ու այդ ողջ ընթացքում մենք բոլորս փնտրում էինք ինչ-որ առարկայական արդյունք, որն այդպես էլ չեղավ: Իսկ ներկայիս իրավիճակում Ռուսաստանում նախագահական տրանզիտի գործընթաց է, Ֆրանսիայում սպասվում են նախագահական ընտրություններ, այնտեղ ևս նոր քաղաքական փուլ կսկսվի: Եվ այս փոփոխություններից հետո միայն բանակցային գործընթացը կվերսկսվի, իսկ կվերսկսվի այն կետից, որի վրա կանգնել է. ու ըստ էության կվերսկսվի, քանի որ Ռուսաստանում  արտաքին քաղաքական թիմի փոփոխություններ կլինեն, և այդ թիմը կձևավորի իր մոտեցումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում