«Կարսում դեռևս կանգուն հայ թուրքական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի քանդման հարցով զբաղվում են մասնագետները», APA-ի փոխանցմամբ հայտարարել է Կարսի վարչակազմի մամուլի բաժնի ղեկավար Օզլյամ Օզթուքը: Խորհրդակցությունները կարող են ավարտվել մեկ ամսվա ընթացքում, ինչը նշանակում է, որ հուշարձանը այդ ժամկետում հավանաբար կքանդվի: Օզթուքը հերքել է արձանը չքանդելու մասին ենթադրությունները, քանի որ քանդման մասին որոշումն ընդունվել է պաշտոնապես. մինչդեռ 2 տարի առաջ կառուցման թույլտվություն մայրաքաղաքից չէր ստացվել: