Tuesday, 09 06 2026
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ

Քաղաքապետարանի նոր կառուցվածքը

Այսօր քաղաքապետարանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը։ Մինչ օրակարգի հիմնական հարցերին անցնելը, քաղաքապետը նախ նշեց, որ առաջիկա ուրբաթ օրը Երևանի ավագանու դիտարկմանը կներկայացվի քաղաքապետարանի կառուցվածքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունների նախագիծ։ Կարևորվեց քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի լիազորությունների կանոնակարգման հարցը՝ հանձնարարելով միջոցներ ձեռնարկել դրանց ապակենտրոնացման ուղղությամբ։
Անցնելով օրակարգային հարցերին՝ Երևանի քաղաքապետը նախ անդրադարձավ մայրաքաղաքի կենտրոնում շինարարության ծավալներին՝ նշելով, որ դրանք էականորեն նվազելու են. «Բացի բակային տարածքների բարեկարգումից, Կենտրոնում որևէ այլ շինթույլտվություն սկզբունքնորեն չի տրվելու, կանաչ տարածքի հաշվին որևէ շինարարություն չի լինելու։ Ինքնակամ և ապօրինի շինարարության ոլորտում նույնպես մենք կոշտ քաղաքականություն ենք իրականացնելու»։ Վերահսկողությունը շարունակական է լինելու նաև ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ։
Տրանսպորտի վարչությանը հանձնարարվեց գույքագրել ավտոկայանտեղիները և դրանք բերել օրինական դաշտ։ Հասարակական տրանսպորտի աշխատանքի արդյունավետության և ուղևորահոսքը կառավարելի դարձնելու նկատառումով առաջարկվեց տրանսպարտային նոր հայեցակարգ մշակել, այդ նպատակով մայրաքաղաքի բանուկ հատվածներում տեղադրել տեսախցիկներ։
Կարեն Կարապետյանը անդրադարձավ նաև կրթական ոլորտի կառավարմանը և շեշտադրեց, որ դպրոցների տնօրենների թափուր պաշտոնների համար հայտարարվող մրցույթներին ապահովվի առնվազն երկու թեկնածուի մասնակցություն. «Տարիներ շարունակ ձևավորվել է արատավոր համակարգ, երբ վերապատրաստման դասընթացների գնում և հավաստագրեր ստանում են միայն գործող տնօրենները, արդյունքում չկա մրցակցություն և անընդհատ վերարտադրում ենք նույն համակարգը, ինչն անթույլատրելի է»,- նկատեց քաղաքապետը։
Համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ տրվեցին նաև բյուջետային ապառքների հավաքագրումն ավելի արդյունավետ կազմակերպելու և քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում աշխատանքները կանոնակարգելու վերաբերյալ։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում