Շոու-բիզնեսի գագաթը 2009թ. Britain’s Got Talent հեռուստատեսային շոուում կատարած երգով նվաճած շոտլանդացի երգչուհու` Սյուզան Բոյլի անցած ուղու մասին Մեծ Բրիտանիայում բեմադրվել է ներկայացում, որը կոչվում է I Dreamed a Dream, ինչպես «Թշվառները» մյուզիքլից երգը, որը Սյուզանին բերեց համաշխարհային հռչակ:
Նախկին տնային տնտեսուհին, որը չուներ ոչ աշխատանք, ոչ ընտանիք, ու համարում էր, որ իր կյանքը չի հաջողվել, մի ակնթարթում դարձավ աշխարհի ամենահայտնի երգչուհին:
2011թ. Billboard ամերիկյան հեղինակավոր ամսագիրը նրան ներառեց տարվա ամենահեղինակավոր 20 երգչուհիների ցանկում` նրան հատկացնելով 15-րդ հորիզոնականը:
Մարտի 23-ին Նյուքասլի Թագավորական թատրոնում տեղի կունենա նրա կյանքի մասին պատմող մյուզիքլի պրեմիերան: Այս մասին հատնում է «Ռադիո Ռոսիան»:
Բոյլին ներկայացման մեջ կմարմնավորի դերասանուհի Էլեն Կոստանս Սմիթը:
Բոյլն արդեն հասցրել է ձայնագրել 3 ալբոմներ:









































