BBC-ի հաղորդմամբ՝ Մեծ Բրիտանիան մտադիր է Անգլիայում և Ուելսում վաճառվող ոգելից խմիչքների համար մտցնել նվազագույն գներ՝ որպես հարբեցողության և հակահասարակական վարքի դեմ պայքարի միջոց:
Նախաձեռնության հեղինակը Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունն է, որի ղեկավար Թերեզա Մեյը հայտարարել է, որ սուպերմարկետներում շատ ոգելից խմիչքներ վաճառվում են խորհրդանշական գներով:
Առաջարկվում է նվազագույն գներ մտցնել, ի դեպ՝ ավելի բարձր, քան ներկայիս գները, թունդ օղու, գարեջրի և այլ խմիչքների համար: Իսկ թե որքան կբարձրանան գները՝ կառավարությունը դեռ ստիպված կլինի որոշել:








































