Եվրոպայի ռազմական ստորաբաժանումները ծովում և ցամաքում կմասնակցեն Սոմալիի
ծովահենների դեմ ուղղված գործողություններին:
Նման որոշում է կայացրել Եվրոպական միությունը, որը համաձայնել է, որ իր ռազմանավերը մասնակցեն ծովահենների նավերի և վառելիքի պահեստների վրա հարձակմանը Սոմալիի ափերին:
ԵՄ անդամ երկրների պաշտպանության նախարարները նաև համաձայնել են ընդլայնել ծովահենների դեմ ուղղված գործողությունները ևս երկու տարով:
Ինչպես հաղորդում է BBC-ն, այժմ Աֆրիկայի ափերին պարեկություն են անում Եվրամիության երկրների մի քանի ռազմանավեր: Դրանք ստուգում են առևտրական նավերի երթուղիները և ապահովում՝ մարդասիրական օգնության անվտանգ փոխադրումը:









































