Ինչպես հաղորդում է վրացական Грузия-Online կայքը, Վրաստանում այսօր մահացել է մի հղի կին: Ըստ բժիշկների, նրա մոտ հունվարի 9-ին հայտնաբերվել էր A տեսակի գրիպ, որին է պատկանում նաև «խոզի գրիպը»: Այս տարի սա առաջին դեպքը չէ: Ընդ որում, մահացած չորս հիվանդներից երեքը հղի են եղել:
Տարբեր երկրներում մասնագետները խոսում են այս տիպի գրիպի արագ տարածման միտումների մասին։ Այն հատկապես արագ տարածում է գտել Ռուսաստանի մի շարք շրջաններում: Այս մասին հաղորդում է RBC-ն: