Վերջերս ավելացել են հարձակումներն այն բենզատարների նկատմամբ, որոնք վառելիք են մատակարարում Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերին: Հոկտեմբերի 8-ին Թալիբան շարժման մոտ 20 գրոհայիններ հրկիզել են 30 բենզատար, որոնք Պակիստանի տարածքով վառելիք էին տեղափոխում Աֆղանստան: Սեպտեմբերի 30-ից հետո այդ դեպքերը շատացել են: Այդ օրը ամերիկյան անօդաչու մի ուղղաթիռ սխալմամբ ռումբ էր նետել պակիստանյան զորքերի վրա, որի արդյունքում երեք զինվորական էր զոհվել: Դրանից հետո Պակիստանի իշխանությունները հրաժարվել են ուղեկցել բենզատարները, որոնք հեշտ թիրախ են դարձել թալիբների համար: Պակիստանի տարածքով վառելիք տեղափոխելը Աֆղանստանում գտնվող միջազգային ուժերի համար ամենադյուրին ճանապարհն է: