Թուրքական Haberler.com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ) ձևավորվել են 120 միջխորհրդարանական բարեկամության խմբեր:
ԹԱՄԺ-ում գոյություն ունի նաև 121-րդ խումբը, որը, սակայն, ներկայումս առկախված վիճակում է: Խոսքը Ֆրանսիայի մասին է՝ կապված Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի շուրջ այդ երկրում ծավալված զարգացումների հետ:
Այս անգամ որոշվել է միջխորհրդարանական բարեկամության խմբեր չձևավորել Իսրայելի, Սիրիայի, Լիբիայի, Հունաստանի ու Ուզբեկստանի հետ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախորդ՝ 23-րդ, գումարման խորհրդարանում առկա էր 105 միջխորհրդարանական բարեկամության խումբ:










































