Thursday, 25 04 2024
12:27
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում

Վրաստանի ԱԳՆ. Օբաման և Սաակաշվիլին զենքի հարց չեն քննարկել

Այսօր Վրաստանի ԱԳՆ-ն հերքել է այն տեղեկատվությունը, համաձայն որի՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, պաշտոնական այցով գտնվելով ԱՄՆ-ում, իր ամերիկացի գործընկեր Բարաք Օբամայի հետ քննարկել է զենքի առաքման հարց: Այսօր մամուլում տեղ էին գտել հրապարակումներ, որոնցում մասնավորապես նշվում էր, որ խոսվել է հակահրթիռային և հակատանկային պաշտպանության համակարգերի գնման մասին:
Ռուսական Коммерсант թերթը գրում է, որ ամերիկյան կողմն այդ հարցին հստակ պատասխաններ չի տվել, և այն բաց է մնացել: Թերթը նաև հայտնում է, որ Մոսկվան դիվանագիտական խողովակներով տեղյակ էր պահել Վաշինգտոնին, թե խիստ բացասաբար է վերաբերվում Սպիտակ տանը Սաակաշվիլուն ընդունելուն:
Թեպետ կողմերը հայտարարել են, որ Սաակաշվիլու` Վաշինգտոն կատարած այցի ժամանակ հիմնականում քննարկվել են սոցիալ-տնտեսական ոլորտում համագործակցության հարցերը, սակայն որոշ աղբյուրներ հաստատել են, որ քննարկվել են նաև ռազմական համագործակցության հարցեր:
Թերթը գրում է, որ վերջին շրջանում Վրաստանի իշխանություններն անընդհատ փորձում են վերականգնել ԱՄՆ-ի հետ ռազմա-տեխնիկական համագործակցությունը, որը սառեցվել էր 2008 թ. պատերազմից հետո: Թերթը հիշեցնում է նաև, որ Լիսաբոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Սաակաշվիլին ՆԱՏՕ-ից պահանջել էր անհրաժեշտ ռազմատեխնիկա տրամադրել Վրաստանին ռուսական հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար` խոստանալով ավելացնել վրացիների թիվն Աֆղանստանում: Այդ միտումներին աջակցելու մասին էր հայտարարել նաև Թբիլիսիում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը:
Թերթին նաև հաջողվել է պարզել, որ Սաակաշվիլին ամերիկյան կողմին է տրամադրել ծավալուն զեկույց, որում վրացական կողմը հիմնավորել է այդ երկրին զենքի տրամադրման անհրաժեշտությունը: Խոսքը, ըստ պարբերականի, մի քանի տասնյակ միլիոն դոլար արժողությամբ ծրագրի մասին է:
ԱՄՆ նախագահը, ըստ նույն աղբյուրի, հանձնարարել է համապատասխան կառույցներին գնահատել վրացական կողմի ներկայացրած զեկույցը և այն բավարարելու անհրաժեշտությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում