РИА Новости-ի փոխանցմամբ՝ այսօր Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարների նիստը հաստատել է Իրանի նկատմամբ «նպատակային» պատժամիջոցների ընդլայնումը: Այս մասին հայտարարել է ԵՄ-ի Խորհրդի մամուլի ծառայությունը:
Մինչ ԵՄ-ի այդ նիստը ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԵՄ-ի իշխանությունները 18 նոր անուն են ներառելու իրենց «սև ցուցակում», որոնց չի թույլատրվելու մուտք գործել ԵՄ-ի տարածք և որոնց ակտիվները սառեցվելու են:
Հիշեցնենք, որ մինչ այս ԵՄ-ը պատժամիջոցներ էր սահմանել Իրանի 61 քաղաքացիների նկատմամբ:










































