ՀԱԿ մամուլի քարատուղար Արման Մուսինյանը հուսով է՝ հասարակությունն իրենց կների, որ բոլոր 41 ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով նախօրոք խոստացածի նման թեկնածուներ չեն առաջադրել: Այս մասին նա ասաց այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ ավելացնելով, որ այս առումով ՀԱԿ-ը մի փոքր շեղում է թույլ տվել:
«Խնդիրը շատ բարդ է, որովհետև բացի մեծամասնական թեկնածուներ առաջադրելուց, մենք հիմա աշխատում ենք բոլոր մարզերում ընտրական թիմերի ձևավորման վրա: Որքան կարևոր են ինքնին թեկնածուները, շատ կարևոր է նաև ընտրական թիմի ամբողջացումը, որը պետք է կարողանա դիմագրավել այն կեղծիքներին և ապօրինություններին, որոնք արդեն այսօր իշխանությունն սկսում է գործել»,- պարզաբանեց Արման Մուսինյանը` հիշեցնելով որ ՀԱԿ-ը թեկնածուներ առաջադրել է 41 ընտրատարածքներից 38-ում:
Ասուլիսի մյուս բանախոս, ՀԱԿ ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանն էլ ավելացրեց, որ մինչև երեկ երեկոյան ժամը 5-ը վերջին 5 տարում Հայաստանում մշտապես բնակվելու և քաղաքացիության վերաբերյալ տեղեկանք չեն տրամադրել նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանին, մինչդեռ նա վերջին հինգ տարում կամ «Վարդաշեն» քրեակատրողական հիմնարկում է եղել կամ իր տանը:










































