TRT-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ Ստամբուլում ընդունել է Հունաստանի նախկին վարչապետ Յորգիոս Պապանդրեուին: Այդ դռնփակ հանդիպումը տևել է 1 ժամ:
Հանդիպումից հետո Պապանդրեուն հայտարարել է, որ իրենք քննարկել են մի շարք տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ նաև Արաբական գարունն ու Սիրիայում առկա իրավիճակը: Նա հավելել է, որ իրենք քննարկել են նաև Կիպրոսի, մայրցամաքային շելֆի բաժանման ու պատրիարքարանի հարցերը:
Նշվում է, որ Պապանդրեուն Ստամբուլ էր ժամանել սոցիալիստների կոնգրեսին մասնակցելու նպատակով:









































