ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի որոշումը՝ առաջադրվել Ավանի թիվ 1 ընտրատարածքում, կարող է նշանակել, որ կուսակցությունը փորձում է օգտագործել տվյալ անձի ունեցած ռեսուրսները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
«Երկրորդ՝ Հայրապետյանի առաջադրմամբ լուծվում է նաև մի շատ կարևոր հարց, այն է՝ բավական մեծ հավանականությամբ ՀՀԿ-ն կարող է ձեռք բերել ևս մեկ մեծամասնական պատգամավորական տեղ»,- նշեց նա:
Նշենք, որ երկար տատանումներից հետո ՀՖՖ նախագահն, ի վերջո, որոշել է առաջադրվել Ավանի թիվ 1 ընտրատարածքում, ուր նրա մրցակիցներն են լինելու ինքնառաջադրված լրագրող Գայանե Առուստամյանը, ինչպես նաև «Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:











































