1886թ. այս օրը Վանաձորում ծնվեց գրականագետ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1934-ից) Ցոլակ Խանզադյանը:
1905թ. ավարտել է Լազարյան ճեմարանը, 1912-ին` Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Մի քանի տարի ապրել է Բաքվում, մասնակցել տեղի գրական-մշակութային կյանքին։
1922-ից դասախոսել է Երևանի պետական համալսարանում, եղել է համալսարանի ռուս գրականության ամբիոնի վարիչը։ Կյանքի վերջին տարիներին զբաղվել է Լենինի երկերի թարգմանությամբ։
Մահացել է 1935թ. սեպտեմբերի 19-ին Մոսկվայում, թաղվել Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: