Starbucks աշխարհում ամենատարածված և ճանաչված սրճարանների ցանցը առայժմ չի պատրաստվում Հայաստան գալ:
«Ներկա պահին մենք ոչինչ չենք կարող ասել Starbucks-ի` Հայաստանում աշխատելու մտադրության մասին», – Mediamax-ին ասել է ընկերության ներկայացուցիչ Մեգան Սմիթը:
2011 թվականից Facebook ցանցում գործում է Starbucks-Armenia խումբը, որի կարգախոսն է` «Մենք ցանկանում ենք Starbucks-ը Հայաստանում»:
Արագ ուտելիքի համաշխարհային խոշոր ընկերություններից Հայաստանում ներկայացված են միայն KFC-ն եւ Pizza Hut-ը:
Mediamax-ի փոխանցմամբ, ակնկալվում է, որ երեւանյան «Դալմա» կենտրոնում McDonalds ռեստորան կբացվի:








































