Ամեն տարի հայտնի Esquire ամսագիրը ներկայացնում է 10 ամենավատ հագնվող հայտնի մարդկանց տասնյակը: Այս տարի այդ ցուցակում հայտնվել է նաև Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, որը աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերերի ցուցակում զբաղեցնում է առաջին հորիզոնականը:
«Անկախ նրանից, թե դու ինչքան գումար ունես և որքան մարդկանց գաղտնիքներ ես պահում, չի կարելի է պաշտոնական միջոցառումներին ներկայանալ ջինսով և մարզական զգեստով, եթե իհարկե ցանկանում ես, որ քեզ լուրջ ընդունեն»,- Ցուկերբերգի ընտրությունն այսպես է մեկնաբանել ամսագիրը:
Նախկնում էլ Esquire-ը գրել էր Ցուկերբերգի մասին` իր ընթերցողներին խորհուրդ տալով Հալոուինին հագնվել այնպես, ինչպես Ցուկերբերգը:
Հայտնի մարդկանցից տասնյակում տեղ են զբաղեցրել նաև դերասաններ Նիկոլաս Քեյջը, Չարլի Շինը և Ռեսել Բրենդը, երգիչ Ջարեդ Լետոն: