Friday, 19 04 2024
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN

1869թ. այս օրը ծնվեց անվանի գործարար, նավթային մագնատ և բարերար Գալուստ Գյուլբենկյանը. (պատմություն)

1869թ. այս օրը Կ. Պոլսի Սկյուտար թաղամասում ծնվեց գործարար, նավթային մագնատ ու բարերար Գալուստ Սարգիս Գյուլբենկյանը:
Ծնողները Սարգիս և Տիրուհի Գյուլբենկյաններն էին, ամուսնացել է Նվարդ Եսայանի հետ, ունեցել երկու երեխա` Նուբար Սարգիս (ծնվել է 1896թ.) և Ռիտա Սիրվարդ (ծնվել է 1900թ.):

Մեծ դեր է ունեցել Միջին Արևելքի նավթի պաշարները Արևմուտքի շահագործմանը հասանելի դարձնելու մեջ: Նրան անվանել են «Պարոն հինգ տոկոս»:

Եղել է աշխարհի ամենահարուստ անհատներից մեկը և իր գեղարվեստական ձեռքբերումները ներկայում կազմում են աշխարհի ամենահայտնի հավաքածուներից մեկը:
Լինելով շատ խնայող ու ժուժկալ մարդ սեփական ընտանիքում` նա գումարներ չէր խնայում Թուրքիայի, Սիրիայի, Լիբանանի, Իրաքի, Հորդանանի հայկական համայնքներին առատաձեռն նվիրատվություններ անելու համար: Նա մեծ գումարներ է ներդրել նաև Երուսաղեմի պատրիարքարանի, Կ. Պոլսի սբ Փրկիչ հիվանդանոցի և Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգման, ինչպես նաև Երևանի ծայրամասում կառուցված Նուբարաշեն և Նոր Կեսարիա թաղամասերի շինարարության գործում:

Կյանքի վերջին տարիներին Գյուլբենկյանը բնակվում է Պորտուգալիայում` իր համար ժամանակավոր կացարան դարձնելով լիսաբոնյան «Ավիզ» շքեղ հյուրանոցի համարները: Հավատարիմ քարտուղարի ուղեկցությամբ զբոսանքները նրա ամենօրյա արարողություններից էին: Դրանց միակ անհարմարությունը Գյուլբենկյանի աճող հռչակն էր. նա ասես Լիսաբոնի տեսարժան վայրերից լիներ. բոլորը ուզում էին գոնե հեռվից տեսնել աշխարհի ամենահարուստ մարդուն, իսկ երեխաները համարձակություն էին ունենում մոտենալ, շրջապատել ու ամենատարբեր հարցերով անհանգստություն պատճառել հանգստացող ծերունուն:

Սակայն Գյուլբենկյանը նրանց դեմ պայքարելու սեփական` զուտ «գյուլբենկյանական» եղանակն ուներ. երեխաներին թույլատրում էր կողքին գտնվել միայն այն պայմանով, եթե լուռ մնան: Այդ լռության համար յուրաքանչյուրը մեկական մանրադրամ էր ստանում:

Կյանքի մայրամուտին` 81 տարեկանում զրկվում է հավատարիմ կողակցից: Դա նրան ստիպում է մտածել կտակի մասին, որում ցանկություն է հայտնում Լիսաբոնում հատուկ հիմնադրամ ստեղծել` եվրոպայով մեկ ցրված իր հավաքածուի բոլոր նմուշները` իր բոլոր «զավակներին» մեկտեղելու համար:

Հիմնադրամին նա կտակում է 2.6 միլիարդ դոլար և 102 միլիոն բյուջեով տարեկան շահույթ: 2 տարի անց` 1955 թվականի հուլիսի 20-ին, իր օթևանած հյուրանոցում էլ դարի մեծագուն մարդկանցից մեկը հրաժեշտ է տալիս կյանքին: Նրա վերջին հանգրվանը դառնում է իր միջոցներով Լոնդոնում կառուցված Սբ Սարգիս եկեղեցին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում