Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան, ընդդիմադիր «Ազատ ժողովրդավարներ» ազդեցիկ կուսակցության նախագահ Իրակլի Ալասանիան հայտնվել է սկանդալի մեջ: Բանն այն է, որ երեկ նա ընկերների հետ Թբիլիսիի ռեստորաններից մեկում ծեծկռտուքի է մասնակցել:
Ծեծկռտուքից տուժած մի քաղաքացի հայտնել է, որ Ալասիան շշով հարվածել է իր գլխին: Արդյունքում քաղաքացուն լուրջ մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Ըստ կայքի, նրան վիրահատել են, և նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ինչպես հայտնել են Ալասանիայի ներկայացուցիչները, դեպքի պահին նա արդեն ռեստորանում չի եղել, և չէր կարող ծեծկռտուքին մասնակցել: