Մարտի 21-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այցելել է Երևանում Եգիպտոսի դեսպանություն՝ ցավակցություն հայտնելու Ղպտիական եկեղեցու առաջնորդ Շենուդա Երրորդ Պապի մահվան կապակցությամբ: ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացրել են, որ այդ կապակցությամբ Էդվարդ Նալբանդյանը գրառում է կատարել դեսպանությունում բացված Սգո մատյանում:
Եգիպտոսի դեսպան Մահամեդ Ալաէդին Սաադ Էլլեյսի հետ զրույցի ընթացքում, նախարար Նալբանդյանը նշել է, որ պատիվ է ունեցել անձամբ ճանաչել և բազմաթիվ հանդիպումներ ու զրույցներ ունենալ Շենուդա Երրորդի հետ:
Էդվարդ Նալբանդյանը վստահություն է հայտնել, որ ականավոր կրոնական առաջնորդի, մտավորականի, առաքինի մարդու և մեծ եգիպտացու հիշատակը միշտ վառ կմնա բոլոր նրանց մոտ, ովքեր պատիվ են ունեցել ճանաչելու Շենուդա երրորդին:











































