Վրացական Ambebi.ge (Նորություններ) պորտալի փոխանցմամբ`Վրաստանում տհաճ անակնկալ է սպասվում Հայրենական պատերազմի վետերաններին, որոնք ավանդաբար մայիսի 9-ին Թբիլիսիում հավաքվում են Հաղթանակի այգում, որտեղ գտնվում է Անհայտ զինվորի գերեզմանը:
Պորտալի տվյալներով՝ վերջին 20 տարիներին այդ հուշարձանն ավերվել է, իսկ այգում տեղադրվել է DJ-ի քանդակը: Պորտալին տված հարցազրույցի ժամանակ վրացի հայտնի DJ Լևան Մդինարաձեն (Ռեմբո) հայտարարել է, որ այդ քանդակն իրեն ավելի շուտ հիշեցնում է թեթև վարքի տեր կնոջ, քան իր մասնագիտական գործընկերոջը:
Վերջին տարիներին Վրաստանում Հայրենական պատերազմին նվիրված հուշարձանները կա՛մ ավերվում են, կամ էլ կենտրոնական վայրերից տեղափոխվում են այլ վայրեր, ինչպես, օրինակ, տեղի ունեցավ Քութայիսում ու Բաթումում:









































