Հոկեյի ազգային լիգայի խաղային օրվա շրջանակներում անցկացվեց 5 հանդիպում: Նյու-Յորք «Ռեյնջերս»-ը հաղթանակ տարավ Դեթրոյթ «Ռեդ Ուինգս»-ի նկատմամբ և պահապանեց առաջին հորիզոնականն Արևելյան կոնֆերենցիայում: Գրանցվեցին հետևյալ արդյունքները.
Բաֆլո «Սայբրես» – Մոնրեալ «Կանադիանս»` 3:0,
Կարոլինա «Հուրիքանս» – Ֆլորիդա «Փանթերս»` 3:1,
Նյու-Յորք «Ռեյնջերս» – Դեթրոյթ «Ռեդ Ուինգս»` 2:1,
Չիկագո «Բլեքհոուքս» – Վանկուվեր «Քենեքս»` 2:1,
Անահեյմ «Դաքս» – Սենտ-Լուիս «Բլյուզ»` 4:3:
Երեկոյի լավագույն խաղացողներ են ճանաչվել Կարոլինա «Հուրիքանս»-ի առաջատար Էրիկ Ստալը, ով դարձավ 2 գոլի հեղինակ և Բաֆլո «Սայբրես»-ի դարպասապահ Ռայան Միլերը, ով կատարեց 36 սեյվ:








































