Երեկ «Հրապարակ»-ը կրկին ահազանգ է ստացել, որ անձնագրային բաժինների դիմաց հերթեր են` ընտրություններից առաջ գյուղերից բերված մարդկանց գրանցում են քաղաքի տարբեր շրջաններում, որպես վարձով բնակվողներ, որպեսզի նրանք բազմակի քվեարկություն կատարեն:
«Ասում էին, որ այդ նպատակով լրացուցիչ 200 հազար անձնագիր է պատվիրվել: Դրա ապացույցն էլ այն է, որ չնայած պաշտոնական վիճակագրությամբ ՀՀ բնակչության թիվը կրճատվել է, բայց ընտրատեղամասերի թիվն ավելանում է: Իսկ դրանց թիվը կարող է ավելանալ, եթե ավելանում է ընտրողների թիվը:
Մեկ ընտրատեղամասում կարող է ընդգրկվել առավելագույնը 2 հազար ընտրող: Ստացվում է, որ Հայաստանի բնակչության թիվը պակասում է, իսկ ընտրողների թիվը` ավելանում»:










































