Այսօր հաղորդվել է, որ Հարավային Սուդանի նախագահ Սալվա Կիրն առաջարկել է Սուդանի իր գործընկերոջը` Օմար Բաշիրին հանդիպել Ջուբայում ապրիլի 3-ին կայանալիք վեհաժողովի ընթացքում և փորձել լուծել երկու երկրների միջև ծագած հակամարտությունը:
The Jerusalem Post-ը հաղորդում է, որ Սուդանի մայրաքաղաք Խարթումից դեռևս տեղեկություն չի ստացվել: Եթե հրավերն ընդունվի, դա կլինի Բաշիրի առաջին այցելությունն այն բանից հետո, ինչ Հարավային Սուդանն անկախություն ձեռք բերեց 2005 թվականին:
Երկու երկրների միջև հակամարտություն էր ծագել այն հարցի շուրջ, թե Հարավային Սուդանը որքան պետք է վճարի, որպեսզի կարողանա Սուդանի տարածքով նավթ արտահանել: Ակնկալվում է, որ երկու երկրների ղեկավարները վեհաժողովի ժամանակ վերջնական համաձայնագրեր կկնքեն:










































