ՀՀԿ համամասնական ցուցակը, կարծես, «արևի հանած» հին կոստյում լինի, որ «ցեցը չուտի» կամ էլ թրիլլերների միջի գերեզմաններից հանած, բերած, ցուցակում դրած մեռելների խումբ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց PR մասնագետ Կարեն Քոչարյանը:
Նա նաև կես կատակ-կես լուրջ ավելացրեց, որ ՀՀԿ համամասնական ցուցակում երկար ժամանակ փնտրել է Լենինի ու Ստալինի անունները, բայց այդպես էլ չի գտել:
«Ինչ վերաբերում է ԲՀԿ համամասնական ցուցակին, ապա այն ավելի շատ երեսփոխանների, քան պատգամավորների ցուցակ է: Այնտեղ ներգրավված մարդիկ, բացի «Մեր տան» կուսակցությունից, եղել են բոլոր կուսակցություններում»,- կատակով ավելացրեց Քոչարյանը:
Ամփոփելով՝ PR մասնագետը նկատեց, որ ինքը լուրջ չի վերաբերվում կուսակցություններից և ոչ մեկի ցուցակին: «Ընդհանուր դաշտում, մի քանի բացառություններով, մառազմ է, անիմաստ է վերլուծել մի բան, որը մառազմ է: Միաժամանակ, ոնց նայում եմ, ամենալավ ցուցակը ՀՅԴ-ինն է լինելու: Իսկ ահա ՀԱԿ-ի ցուցակն էլ «աբիժնիկների» ցուցակ է, ՕԵԿ-ն էլ քանի որ ամենաբարոյականն է, բարոյականության չափանիշ, նրա ցուցակն ամենալուրջն է կազմած»,- ծիծաղելով ավելացրեց Քոչարյանը:








































